Հասարակություն

Թեղուտի անօրինական շահագործման դեմ պայքարը շարունակվում է.բնապահպան

arminegevorgyan
2007 թվականից սկսած քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր  բարձրաձայնում են Թեղուտում հանքավայրի շահագործման սոցիալ–տնտեսական, առողջապահական վտանգների մասին։ Բնապահպան Արթուր Գրիգորյանը նշում է, որ եթե հանքավայրը շահագործվում է, դա չի նշանակում, որ իրենց պայքարը դադարել է:Նշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ դատարանը Թեղուտի նկատմամբ հայցադիմումը ընդունեց քննության եւ դատական քննության ընթացքում բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց ստուգումներ իրականացնել Թեղուտում:

 

 

Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր, ազդակիր համայնքների բնակիչներ բարձրաձայնում են  Թեղուտում հանքավայրի շահագործման սոցիալ-տնտեսական առողջապահական վտանգների ու տնտեսական օգուտների համեմամատ անհամաչափ ռիսկերի մասին: Տարիներ տևած անդադար աշխատանքի արդյունքում իրավական հարթության վրա ձեռք են բերվել առարկայական ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրութների կոպիտ խախտումներով:

Բնահպան Արթուր Գրիգորյանը նշում է. անակնկալի են եկել, երբ իմացել են , որ այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է նոր՝ 2010 թվականի մշակված պրոյեկտով, որը չի անցել օրենքով սահմանված թույլտվությունների ստացման գործընթացը։ Վերջինս նշում է, որ  բնապահպանական տեսանկյունից ավելի վատթար պայմաններ են սպասվում, նոր նախագիծը օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության եւ չի դրվել հանրային քննարկումների, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է:

Նշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ դատարանը Թեղուտի նկատմամբ հայցադիմումը ընդունեց քննության եւ դատական քննության ընթացքում բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց ստուգումներ իրականացնել Թեղուտում։ Փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ նախկինում բնապահպանական խնդիրներով հայցադիմումներ դատարանը չէր ընդունում, պատճառաբանելով որ իրավունք  չունեն դիմեն դատարան, քանի որ  անմիջականորեն չի խախտվում քաղաքացու  իրավունքները:

Տեղեկացենք, որ բնապահպանական ՀԿ ու Շնող համայքնի բնակիչները վարչական դատարան հայց են ներկայացրել` ընդդեմ Բնապահպանության նախարարության  Թեղուտի հանքավայրում ստուգումներ կատարելու պահանջով: Հայցի նպատակն է վերջնական  հասնել Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Բնապահպան Արթուր Գրիգորյանը նշում է, որ եթե հանքավայրը շահագործվում է, դա չի նշանակում, որ իրենց պայքարը դադարել է.

«Սա այն քաղաքացիական պրոցեսն է, որ իր դեռ շարունակում է պայքարը եւ որ չի ասում՝ վերջ, այլեւս պարտված ենք ու ոչինչ չենք կարող անել։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ հանքավայրի շահագործումը անօրինական է։ Եթե որեւէ հարց չի լուծվում իրավական ճանապարհով, ապա այն դառնում է քաղաքական գործընթաց»:

Բնապահպաններն ունեն փաստաթղթեր եւ դրանց իսկությունը հիմնավորող արբանյակային նկարներ, որոնք ապացուցում են Թեղուտի շահագործման անօրինականությունը։ Նրանք այդ փաստաթղթերը շուտով կհրապարակեն, իսկ մինչ այդ նկարահանել են ֆիլմ «Թեղուտ՝օրենքից դուրս» անվանումով, որտեղ ներկայացված են Թեղուտի ապօրինությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button