Հասարակություն

Դեսպան Ղազարյանը հանդիպել է Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հետ երեկ  հանդիպում է ունեցել Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ, Նորին Ամենապատվություն Սավայի հետ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիտ Սավային ս/թ. ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում իր հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցելու, ինչպես նաև ս/թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո՝ Երևանի ժամանակով 19:15-ին, Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում՝ ի հիշատակ Ցեղասպանության Սուրբ նահատակների, զանգերի հնչեցնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջեկեղեցական հարաբերությունների հարցեր, ինչպես նաև անդրադարձ  է կատարվել կրթության ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորություններին:

Դեսպան Ղազարյանը Մետրոպոլիտ Սավային է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի՝ Էջմիածին այցելելու պաշտոնական հրավերը:

Ցուցադրել ավելի
Back to top button