Հասարակություն

ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հուլիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button