Հասարակություն

ԱԱԾ-ն զբաղվում է ՀՀ-ից դեպի ԱՄՆ ապօրինի արտագաղթ կազմակերպող անձանց գործով

ԱՄՆ-ում մշտական բնակվող հայազգի Ս.Բ.-ն, խոստանալով ԱՄՆ մուտիք արտոնագրեր տրամադրել, ՀՀ 34 քաղաքացիներից հավաքել է նրանց տվյալները, ուղարկել ՀՀ-ում իր ծանոթ մեկ այլ կնոջ`Ա.Գ. –ին, ով և պետք է  կազմակերպեր նշված քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար հայտեր լրացնելու և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացնելու գործընթացը:
Բացի այդ, կինը նշված 34 քաղաքացիների անվամբ ձեռք է բերել, «Հայաստան» ժողովրդական երգի և պարի ստուդիայի ուսման կեղծ վկայականներ, որպեսզի նրանց ներկայացնի որպես այդ համույթի անդամներ:
Սակայն երբ կեղծ տեղեկությունները ներկայացրել են ԱՄՆ դեսպանատուն, դեսպանատան աշխատակիցները բացահայտել են կեղծիքները և մերժել մուտքի թուլտվություն տալ:
Իսկ ՀՀ-ից ԱՄՆ արտագաղթ կազմակերպող կանանց գործով այժմ զբաղվում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ցուցադրել ավելի
Back to top button