ԿարևորՄիջազգային

Ռոուհանի. Համաձայնագիրը Իրանի համար նոր օրվա սկիզբ է

Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնությունը խոսում է կառուցողական փոխգործակցության մասին Twitter- ում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ «Այսօր Իրանի եւ համաշարհային վեց տերությունների միջեւ համաձայնագիրը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։ Իսկ  դրա ստորագրման ամսաթիվը հավերժ կմնա Իսլամական Հանրապետության պատմության մեջ»,- ազգին հղած իր հեռուստաուղերձում հայտարարել է Ռոուհանին։

Ռոուհանին մեծ ձեռքբերում է համարում այն փաստը, որ Իրանը եւ «վեցյակը» կարողանան գտնել բարդագույն հարցերի շուրջ համաձայնություն։ Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրման ամսաթիվը դա անցած ուղու մի մասն է։ Պարտավորությունների իրականացման պատրաստակամության  իրական փորձությունն այն ամսաթիվն է, որից կսկսվի Համատեղ համալիր ծրագրի գործողության իրականացումը, ասել է Իրանի նախագահը։

Նախ կարծիքով՝ «այսօր ընկել են Իրանի ձեռքերից բեռան նման կախված պատժամիջոցները»։ «Նրանք, ովքեր պնդում էին, որ Իրանն ունի ատոմային զենք ստեղծելու ծրագրեր,փաստորեն  անհարմար դրության մեջ են հայտնվել։ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել նման զենքի տիրանալ ոչ նախկինում, չունի նման մտադրությունի ոչ այսօր, ոչ էլ՝ ապագայում»,- հայտարարել է Ռոուհանին։

«Համաձայանագիրը, որին հասել են կողմերն այսօր, Իրանի համար «նոր օրվա» սկիզբ է։ Այն հնարավորություն կտա երկրին ազատորեն զարգացնել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր, ներգրավել արտասահմանյան ներդրումներ, դառնալ աշխարհի համար ավելի բաց։ Ի դեպ՝ Իրանի խաղաղ զարգացումը կդառնա նաեւ ողջ Մերձավոր Արեելքում անվտանգության ամրապնդման գործոն»,- Ռոուհանիի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Օբամա.Համաձայնագիրը հարաբերությունները բարելավելու շանս են

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնությունները հնարավորություն կտան փոխել Թեհրանի հետ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է ԲԻ ԲԻ Սի- ն։

«Մենք խիստ տարբերություններ ունենք։ Չի կարելի հաշվի չառնել մեր երկրների միջեւ պատմական զարգացման տարբերությունները։ Համաձայնությունը հնարավորություն կտա շարժվել նոր ուղղությամբ եւ մենք պետք է այն օգտագործենք», ասել է Օբաման։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտարարել է, որ համաձայնությունը հարմար է բանակցության բոլոր կողմերի համար եւ վերջին 10 տարում նոր էջ է բացում Իրանի հետ հարաբերություններում»։

Ցուցադրել ավելի
Back to top button