ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։

Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Back to top button