Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky-ի նոր գովազդում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Բունդեսլիգայի գովազդում «Sky Sports» հեռուստաալիքի համար։ 30-վայրկյանանոց տեսանյութում երեխան, ով «Բորուսիայի» ֆուտբոլիստին ուղեկցում է դաշտ, պատմում է նրան իր ընտանիքի մասին։
«Իսկ գիտեք, պարոն Մխիթարյան, որ հայրս միացել է «Sky»-ին, եւ այժմ հեռուստացույցով դիտում է Բունդեսլիգայի բոլոր խաղերը, իսկ մայրս՝ հեռուստասերիալներ։ Եղբայրս էլ «Շալկեի» երկրպագու է եւ միշտ ստիպված է խաղերը դիտել համակարգչով։ Իսկ ես քեզ կտեսնեմ այսպես»,-ասում է երեխան։
Ցուցադրել ավելի
Back to top button