ՄշակույթՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության մասին՝ նոր լեզվով

alisagevorgyan
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառոտնի շրջանակներում  այս օրերին ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-այակին նվիրված «1915» ֆիլմը, որն արդեն ցուցադրեվել է Միացյալ նահանգներում և Ռուսաստանում: Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Ալեք Մուհիբյանը և «Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ Կարին Հովհաննիսյանը: «Այս ֆիլմի միջոցով մենք փորձել ենք պատմել ցեղասպանության մասին նոր լեզվով և նոր մոտեցմամբ»,-լրագրողների հետ հանդիպամանն ասել են երիտասարդ արվեստագետները:

 

«Հայոց ցեղասպանությունից ուղիղ հարյուր տարի անց ոմն խորհրդավոր ռեժիսոր  Լոս Անջելեսի թատրոնում  մի ամբողջ դար  մոռացված ու մերժված այդ ոճրագործության  զոհերի հիշատակին նվիրված ներկայացում է բեմադրում: Երբ բողոքավորները ներկայացումից առաջ շրջափակում են թատրոնն ու տարօրինակ  միջոցներով  ահաբեկում են դերասաններին ու պրոդյուսերին, պարզվում է, որ գլխավոր հերոսի՝ Սիմոնի առաքելությունն ավելի  վտանգավոր է , քան կարելի էր ենթադրել, իսկ անցյալի ուրվականներն ամենուր են»:

Կարին Հովհաննիսյանի և  Ալեք Մուհիբյանի հեղինակած «1915» ֆիլմը հոգեբանական թրիլլեր է: «Ֆիլմը իրականում ժխտման մասին է, այն մասին, թե ինչպես ենք փորձում ազատվել պատմությունից, իսկ այն մեզ շարունակ հետապնդում է: Կարին Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ ֆիլմը անցյալի ուրվականների հետ առերեսվելու անհրաժեշտության մասին է.« Նման ֆիլմերը  դատապարտված են տապալվելու, որովհետև ծանր բեռ են կրում»:

«Ֆիլմը ծանր բեռ ունի և ոչ բոլորն են պատրաստ կրելու այդ բեռը: Այդուհանդերձ մենք ունենք պատմություն և այդ պատմության ծառաներն ենք: 1915 –ն էր մեր թեման և այդ թեման ընտրել էինք, որովհետև գիտեինք՝ այդ մասին կարող ենք խոսել այնպես, ինչպես չեն կարող խոսել ուրիշները»,-ասում է Կարին Հովհաննիսյանը:

Ի դեպ, ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանգյանն է:

Ինչպես արդեն նշվեց, ֆիլմի համահեղինակը Ալեք Մուհիբյանն է. գրող, կատակերգու և վերջերս ասպարեզ իջած «Բոըժեք Ամերիկան» վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը: Bloodvine Media-ի հիմնադիրներ  Կարին Հովհաննիսյանն ու  Ալեք Մուհիբյանն ավելի քան տասը տարի  համագործակցում են կինոյի և գրականության ոլորտներում: «1915»-ը նրանց առաջին լիամետրաժ ֆիլմն է:

tankyan

Ցուցադրել ավելի
Back to top button