Միջազգային

Իրանի դեմ զենքի էմբարգոն կգործի ևս 5 տարի

Իրանի ու վեցյակի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է, որ իսլամական հանրապետության դեմ զենքի էմբարգոն հանվելու է 5 տարվա ընթացքում, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Ինչ վերաբերում է հրթիռային զենքի մատակարարմանը, այն գործելու է ևս 8 տարվա ընթացքում:

«Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ճանապարհային քարտեզ է ստորագրվել»,-այս մասին էլ «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության իրանական ծառայությանն է փոխանցել ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:

ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարը ճանապարհային քարտեզի ստորագրումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առկա խնդիրների լուծմանն ուղղված կարևոր քայլ է որակել:

Ցուցադրել ավելի
Back to top button