Հասարակություն

Ինչու է Ստերլիգովը Մոսկվա վերադառնում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ռուսաստանից անսպասելի հեռանալով՝ բազմաթիվ հարցեր առաջացրած մեծահարուստ Գերման Ստերլիգովը պատրաստվում է վերադառնալ Մոսկվա՝  պատասխանելու դրանց: Այս մասին նա հայտարարել է Շուշիում հրավիրված ասուլիսի ժամանակ, որին նեկա էին բազմաթիվ լրագրողներ ոչ միան ռուսական, այլև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Որպես իր մեկնելու հավաստիք՝ Ստերլիգովը ցուցադրեց ինքնաթիռի տոմսերը: Նա նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ ընտանիքի անվատնգությունն ապահովելու համար որոշեց մեկնել Լեռնային Ղարաբաղ, հասկանում էր, որ կարող է հարվածի տակ դնել, հայերին: Իսկ դա Ստերլիգովի բնորոշմամբ գեղեցիկ չէ:

Որպեսզի իմ հայ ընկերները պատասխանատվություն չվերցնեն, ես որոշել եմ վեարդառնալ Ռուսաստան: Դիմելով  լրագրողներին՝ Գերման Ստերլիգովն ասել է. «Ձեր միջոցով  ես տեղյակ եմ պահում իրավապահներին, որ մի քանի օր լինելու եմ Ռուսաստանում, որպեսզի չասեն, որ ես թաքնվում եմ Ղարաբաղում, որ իմ պատճառով չգժտեցնեն Ղարաբաղն ու Ռուսաստանը»:

Վերադառնալ Ռուսաստան նա պատրաստվում է հինգշաբթի օրը: Ընտանիքը կմնա Ղարաբաղում ՝ նրա խոսքով՝ հայերի խնամակալության տակ: Իր հետ կատարվածի հիմնական հեղինակը, ըստ Ստերլիգովի, տարբեր հետախուզական ծառայություններ են:  Կոնկրետ անձների մասին խոսելով նա տվեց Վլադիսլավ Սուրկովի անունը, որին շատերը  համարում էին Ռուսաստանի գորշ կարդինալը: Ըստ Ստերլիգովի՝ իրենք ոչ միայն անձնական խնդիրներ են ունեցել այլև իրեն հաջողվել է 2011 թվականի դեկտեմբերին  Մոսկվայում կանխել արյուանհեղությունը և արտակարգ իրավիճակի հայտարարման ծրագիրը՝ խառնելով, ըստ Ստերլիգովի,  ամերիկյան դրածո Սուրկովի և «հինգերորդ շարասյան» ծրագրերը:

Արդյո՞ք այս բացահայտումներից հետո Ստերլիգովը Շուշի կվերադառնա: Ինքը լիահույս է, թեև ապագայի մասին խորհրդածում է պայմանական եղանակով՝

«Եթե վերադառնամ,  այստեղ առողջարան կկառուցենք, կինս արդեն մոդելավորման տուն է բացում»:

Ստերլիգովը հաստատեց, որ  պատրաստվում է այստեղ տնտեսություն հիմնել, և եթե Ռուսաստանի բարձր իշխանություները իր ընտանիքին երաշխիքներ տան, ինքը երկու տնտեսություն կունենա:

Ստերլիգովը լրագրողներին ևս երկու փաստաթուղթ ցուցադրեց, առաջինը ջրաղացի գնման պայմանգիրն էր, երկորդը՝  ռուս-ղարաբաղյան առևտրային տան գրանցման մասին տեղեկանքը: Այդ կառույցը ըստ դրա հիմնադիրներից մեկի՝ Գերման Ստերլիգովի պետք է զբաղվի արցախյան էկոլոգիապես մաքուր սննդամթերքը Ռուսաստան արտահանելով: Նա լրագրողներին ցուցադրեց, ապա և  հյուրասիրեց մասուրի, մոշի, հոնի հյութ, գինիներ:

Կփորձենք այդ ամենը բրենդավորել և մեծացնել ծավալներն ու գինը, ասաց նա:

«Մոսկվայի համար դա ցածր գին կլինի, իսկ Ղարաբաղի համար գնման գինը բարձր կլինի, ինչի պատճառով  ավելի շատ ղարաբաղցիներ կկարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ,  չեն մեկնի այլ տեղ, որովհետև ավելի մեծ եկամուտ կունենան: Մարդկանց ուղղորդելու ենք, որ ոչ թե գործարանների համար արտադրեն, այլ տանն արտադրեն, որպեսզի դա լինի ամբողջությամբ տնայնագործական արտադրանք»:

Գինիների, հյութերի առաջին խմբաքանակը Ստերլիգովը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել ունի «Ղարաբաղից՝ Գերման Ստերլիգովից» պիտակներով: Գովազդային հնարք է, մոսկվացիներին գայթակղելու համար, որ արցախյան բարիքները համտեսեն:

«Իմ անունը Մոսկվայում ավելի լավ գիտեն, քան Արցախ բառը, իսկ Ղարաբաղ բառն ավելի հայտնի է, բայց  ասոցացվում է պատերազմի հետ»:

Իր պլանների մասին պատմելով՝  Գերման Ստերլիգովը նաև վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցություններ չի վարել: Խոսել է ընկերների, նրանց ծանոթների հետ:

Ստերլիգովը խոսել է նաև  Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու մասին, ասելով, թե շոյված է դրանից:

Ի դեպ, Ստերլիգովը ասուլիսին ներկայացել էր Լևոն Հայրապետյանի նվիրած նժույգով:

Ցուցադրել ավելի
Back to top button