Ցեղասպանություն 100Քաղաքական

Ընդդիմությունն ու կոալիցիան կմիավորվեն՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, հուսով է Քնեսեթի խոսնակը

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնն ասել է, որ ակնկալում է, որ ընդդիմությունն ու կոալիցիան կմիավորվեն՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:  Նա հուսով է, որ Քնեսեթը շուտով պաշտոնապես կօրինականացնի որոշումը, հաղորդում է Jerusalem Postը:

Քնեսեթի խոսնակը հերքել է լուրը, թե Քնեսեթի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչումով Իսրայելը փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Էդելշտեյնն տեղեկացրել է, որ իր քայլը  չէ կառավարության հետ չի համաձայնեցվում:

«Հայերը մեր լավագույն ընկերները չեն: Նրանք երբեք մեզ կողմ չեն քվեարկում ՄԱԿ-ում: Ես փոխարեը ոչինչ չեմ ակնկալում,  եւ  սա քաղաքական որոշում չէ»,- բացատրել է Յուլի Էդելշտեյնը:

Ցուցադրել ավելի
Back to top button