ԿարևորՔաղաքական

Ամերիկացի համանախագահը բացահայտումներ է անում. հարցազրույցն ամբողջությամբ

Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» թերթին՝ պատմելով իր այցի նպատակի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստության, Լեռնային Ղարաբաղում իրավիճաի մասին Վաշինգտոնի գնահատականի, ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ խնդրի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ «Ռադիոլուրը» հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ։

 

Ինչպիսի՞ հարցեր եք քննարկել (Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ) Լավրովի եւ (փոխնախարար Գրիգորի) Կարաինի հետ։ Որո՞նք են արդյունքները։

-Ցավոք, նախարար Լավրովի հետ հանդիպել չհաջողվեց, նա այժմ Վիեննայում է։ Հուսով եմ, որ Իրանի հետ բանակցությունները կավարտվեն համաձայնագրի ստորագրմամբ, եւ եթե այդպես է, նա կվերադառնա Մոսկվա։ Ես անհամբերությամբ եմ սպասում նրա եւ մյուս համանախագահների հետ վաղը կայանալիք հանդիպմանը։ Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպել արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Մենք մտքեր ենք փոխանակել ղարաբաղյան կարգավորման հետագա քայելերի մասին։ Մենք մեկ անգամ եւս հաստատել ենք, որ ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է շարունակեն մասնակցել կարգավորման ուղիների որոնմանը, օրակարգի համատեղ մշակմանը։ Եվ մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն այս ընթացիկ տարում։ Բայց որպեսզի հանդիպումը հաջող լինի, մենք պետք է բանավեճ կազմակերպենք։ Եվ այդպիսով, մենք քննարկել ենք մի շարք նման հարցեր։

 

-Կարո՞ղ եք հստակեցնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել։

-Դրանցից շատերը քննարկվում են 10 եւ ավելի տարիներ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը երկար տարիների ընթացքում Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ակտիվ դեր է խաղում։ Մենք խոսել ենք կոնկրետ սկզբունքների եւ կարգավորման տարրերի մասին։ Դրանցից շատերը ներառվել են դեռ այն բանակցություններում, որոնք վարել է այն ժամանակվա նախագահ (Դմիտրի) Մեդվեդեւը։ Խոսքը այն առաջարկների մասին է, որ արվել է այն ժամանակ։ Մենք փորձում ենք գտնել նոր հարցեր եւ նոր մոտեցումներ։ Մենք փորձում ենք շարունակել բանավեճն այն հիմքի վրա, որը ձեռք է բերվել այն ժամանակ։ Դա վերաբերում է մի շարք կարեւոր հարցերի։ Դրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների իրավիճակը, անվտանգության երաշխիքները։ Դրանք այն հարցերն են, որոնք օրակարգում են երկար տարիներ, եւ մենք համալիր քննարկում ենք այդ բոլորը։

 

-Ղարաբաղյան հարցով Մինսկի գործընթացը շարունակվում է մոտ 23 տարի։ Սակայն իրական ձեռքբերումներից առայժմ կարելի է միայն թվել այն, որ այն բանավեճի, երկխոսության հնարավորություն է տալիս։ Մյուս նպատակները, որոնք նշված էին սկզբում, ցավոք, առայժմ չեն իրականացվել…

-Իրոք, մեծ հիասթափություն կա։ Մասնավորապես, հենց տարածաշրջանում։ Որովհետեւ դրա բնակիչները մինչ այժմ արդեն երկու տասնամյակ շարունակվող բախումների վկաներերն են։ Հրադադարը, որի շուրջ պայմանավորվել են, ամբողջովին չի պահպանվում։ Դա անհանգստություն է հարուցում։ Սակայն խաղաղ կարգավորումն այնուամենայնիվ հնարավոր է։ Անցած տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, իսկ եթե հաշվի առնենք դրանց նախորդած հաջող հանդիպումը Վիեննայում, ապա վերջին 12 ամիսներին տեղի է ունեցել չորս հանդիպում։ Նրանք հանդիպել են, որպեսզի քննարկեն այս հարցերը։ Եվ ամեն մի հանդիպում տվել է դրական արդյունք։ Այո, նրանք դեռ համաձայնության չեն հասել։ Սակայն ես հավատում են, որ դա հնարավոր է։ Եվ հենց նրա համար, որ կարգավորումը բանակցությունների միջոցով հնարավոր է, Վաշինգտոնը եւ Մոսկվան շարունակում են մասնակցել այս գործընթացին։ Եվ մենք փնտրում ենք բոլոր տարրերն ու սկզբունքները միավորելու այնպիսի տարբերակներ, որոնցով ապագայում կարելի է հասնել համաձայնության։

 

-Ինչպե՞ս են Վաշինգտոնում գնահատում տարածաշրջանում ռազմական իրավիճակը։ Կարո՞ղ են մշտապես առաջացող բախումները վերածվեն լայնամասշտաբ պատերազմի։

-2014- ը շատ վտանգավոր էր, քանի որ բախումների արդյունքում երկու կողմերից եղան զոհեր ինչպես զինվորականների,  այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ 2015- ի հունվարն ընդհանրապես ամենավտանգավորներից էր մեծ թվով զոհերով՝ կարգավորման վերջին 20 տարիներին։ Այնպես որ, կան բոլոր հիմքերն զգուշանալու, որ այս հակամարտությունը կարող է ընդլայնվել։ Դա նաեւ կարող էտեղի ունենալ սխալ հաշվարկի, ինչպես նաեւ ցանկացած ռազմական բախման արդյունքում։ Ուստի չափազանց  կարեւոր է միասին աշխատել, որպեսզի բանակցությունների միջոցով գտնել հակամարտության լուծումը եւ հրադադարի ռեժիմի պահպանման ապահովումը։ Այսպիսով՝ բացասական է այն, որ այս վտանգավոր եւ արյունահեղ հակամարտության սրումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Դրականն այն է, որ մենք՝ ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, լրջորեն զբաղվում ենք խաղաղ լուծման փնտրտուքով, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, կոչ ենք անում իրենց պահպանել հրադադարը եւ ձգտել կարգավորել հակամարտությունը բանակցությունների ուղիով։

 

-Ինչպե՞ս է Վաշինգոտնը գնահատում վերջերս Ադրբեջանի՝ Ռուսաստանից եւ Իսրայելից խոշոր խմբաքանակի զենքի գնումը։

-Երկու կողմերն էլ, եւ Հայատանը, եւ Ադրբեջանը, իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը եւ այս աումով մենք հասկանում ենք, թե ինչու նրանք կարիք ունեն եւ ձգտում են սպառազինություն ձեռք բերել տարբեր մատակարարներից։ Միեւնույն ժամանակ անհանգստություն է հարուցում ռազմականացման ուժգնացումը, հատկապես շփման գծում, ինչպես նաեւ ադրբեջանա- հայկական սահմանին։ Խոսքը ոչ միայն զենքի քանակի, այլ նրա մոդիֆիկացիայի մասին է։ Ինչպես ասել եմ, կա սխալ հաշվարկի վտանգ։ Դա է, որ անհանգստություն է հարուցում։ Մենք զբաղվում ենք այդ հարցերվ։Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահար հրացանների եւ հրազենի օգտագործմամբ, ապա մենք գիտենք, որ այժմ այնտեղ կա ավելի խոշոր սպառազինություն։ Եվ դա մեզ անհանգստացնում է։ Մեզ նաեւ անհանգստացնում է ռազմական հավասարակշռությունը։ Բախումներ երկու կողմերի միջեւ տեղի ունենում են։ Ուստի մենք ցանկանում ենք, որ ռազմական ուժի հարաբերակցությունը խթանի մեկ կամ մյուս կողմին օգտագործելու որոշակի առավելությունը։ Կրկին նույն պատճառով Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին այն կերպ, որպեսզի առավել վտանգավոր ռազմական իրավիճակը հսկողության տակ լինի։

 

-Ինչպիսի՞ն է Վաշինգոտնի դիրքորոշումը, պե՞տք է Հայաստանն ազատի Ադրբեջանի շրջանները, որոնք մինչեւ հակամարտությունը չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ։

-Գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ համալիր կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարեւոր է չկենտրոնանալ մի տարրի կամ կարգավորման մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաեւ այլ գործոններ։ Եւ դրա համար մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին. մենք չենք կարող վերցնել մեկ տարր եւ պնդել, թե դա կագավորման հիմք է։ Մենք պետք է նայենք խաղաղ կարգավորմանը ամբողջության մեջ։

 

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այն է, որ եթե վերադարձնենք Լեռնային Ղարաբաղի շրջական տարածքների մի մասը, ապա ադրբեջանական բանակը կարող է այնտեղից կրակ բացի Լեռնային Ղարաբաղի վրա։ Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծում լուծել այս խնդիրը։

-Կարգավորման տարրերի պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։ Եթե կա երբ տարածքները վերադարձվեն, ապա անհաժեշտ կլինի մտցնել միջազգային խաղաղապահ ուժեր, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

 

Դրանք պետք է լինեն ԵԱՀԿ, թե՞ ՄԱԿ խաղաղապահներ։

-Դա պետք է որոշեն կողմերը եւ պետք է քննարկման առարկա լինի։

 

-Իսկ ո՞ր տարբերակին է կողմ Վաշինգտոնը։

-Մենք հանդես չենք գալիս որեւէ տարբերակի կողմ։ Եթե կողմերը համաձայնեն խաղաղապահ զորախմբի մասնակցության եւ ձեւաչափի հարցում, ապա ԱՄՆ պատրաստ է աջակցել այդ տարբերակը։ Սակայն մենք այժմ քննարկում ենք այս հարցը։ Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների տարբեր տարբերակների մասին, ինչպիսին նրանք կարող են լինել, սակայն դեռ չենք հասել այն պահին, երբ կարելի կլինի խոսել խաղաղապահ ուժերի ձեւավորման մասին։ Ես ցանկանում եմ ավելացնել, որ ԵԱՀԿ- ում կա պլանավորման բարձր մակարդակի խումբ, որի նպատակը հենց խաղաղության պահպանման գործողությունների տարբերակների մշակումն է։ Այս խմբի ռազմական փորձագետներն արդեն ունեն նախօրոք մշակված տարբերակներ, որոնք պարբերաբար թարմացվում են։ Նրանց աշխատանքը կարող է ելման կետ լինել միջազգային խաղաղապահ ուժերի (տեղակայման) համար։

 

-Ինչպե՞ս են Վաշինգտոնում վերաբերվում նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցումը ձախողվեց։

-Այսպես կոչված արձանագրությունները Թուրքիան չվավերացրեց։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը մնում է  փակ, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան միջոց կգտնեն հարաբերությունները փակուղուց դուրս բերելու համար։ Ահա եւ ամենը։ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը կապված է Լեռնային Ղարաբաղի, այլ ոչ թե հայ- թուրքական հարաբերությունների հետ։ Թեեւ մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ նորովի կնայեն նրան, թե ինչպես կարող են առաջ շարժվել։

 

-Հնարավո՞ր է Ղարաբաղում իրավիճակի խաղաղ լուծումը՝ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի գլխավոր հովանավորների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջեւ հարաբերություններն զգալիորեն վատթարացել են եւ տարաձայնությունները շարունակում են աճել։

-Հարաբերություններում կա լարվածություն, սակայն դա չի վերաբերում մեր հարցին։ Դա այն ոլորտն է, որտեղ Մոսկվայի եւ Վաշինգոտնի տեսակետերն իրոք համընկնում են։ Ես սերտորեն աշխատում եմ իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ, եւ մենք իրերին նույն կերպ ենք նայում։ Մենք միասին աշխատում ենք այս հակամարտության մի շարք ասպեկտների, դրա քաղաքական բաղկացուցիչների, բանակցությունների հիման վրա կարգավորման ուղիների փնտրման վրա։ Ինչպես նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են վստահության ամրապնդման միջոցարումները, հումանիտար փոխանակման ոլորտում ծրագրերի իրականացումը։ Դրանք ոլորտներ են, որտեղ ԱՄՆ եւ Ռուսաստանը շարունակում են միասին աշխատել։  Եվ ես այն կբերեմ որպես փոխգործակցության շատ կոնկերտ օրինակ, դիվանագիտություն, որը, ինչպես մենք հույս ունենք, վերջիվերջո կարգավորում կբերի Հարավայի Կովկասում։

 

-Եթե ենթադրենք, որ տեղի կունենա այն, ինչ եղավ Վրաստանում 2008- ին, որտեղ նույնպես կար խաղաղ գործընթաց եւ խաղաղապահներ, սակայն հանկարծ պատերազմ սկսվեց, եթե նման բան լինի Լենային Ղարաբաղում եւ Ռուսաստանն իր ուժերը մտցնի այս տարածաշրջան, ինչպիսի՞ն կարող են լինել Վաշինգոտնի որոշումներն ու գործողությունները։

-Ամեն մի հակամարտություն տարբերվում է եւ պետք է առանձին ուսումնասիրվի։ Ես կարծում եմ, որ սցենարը, որ դուք ներկայացրեցիք, հենց այն է, ինչից մենք վախենում ենք. հակամարտության սրումը, որը միջազգային հանրությանը լուրջ մարտահրավերների առաջ կկանգնեցնի։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանն այժմ միասին աշխատեն այս հիմնախնդրի վրա, որպեսզի կանխեն իրավիճակը, որը կարող է բերել վտանգավոր էսկալացիայի։ Սակայն դժվար է կանխագուշակել, թե ինչպես կարող է լինել իրավիճակը, ուստի դժվար է պատասխանել հիպոթետիկ հարցի։ Ես կասեմ, որ ղարաբաղյան կարգավորումն այն ոլոտը չէ, որտեղ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիր ենք տեսնում։ Հակառակը՝ սա այն ոլորտն է, որտեղ մենք համագործակցում ենք, որպեսզի դիվանագիտական ուղով գտնենք կարգավորում։ Ես մենք կշարւնակենք դա անել։

Ցուցադրել ավելի
Back to top button