ԿարևորՀասարակություն

Ստերլիգովը բացահայտում է Ռուսաստանից Արցախ տեղափոխվելու պատճառները

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ հինգշաբթի՝ հուլիսի 16- ին, Լեռնային Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա, հայտնում է Ռուսական նորությունների ծառայությունը։ Շուշիում այսօր կայացած մամուլի ասուլիսում նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։

Ստերլիգովը նաեւ պատմել է Ռուսաստանից հապշտապ մեկնելու պատճառները։ Նրա խոսքով՝ երկար ժամանակ սպառնալիքներ է ստացել։ Երկրից հեռանալու մասին որոշումն ընդունել է, երբ ԶԼՄ- ներում տեղեկություններ են հայտնվել, որ նրան կարող են հարցաքննել Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության՝ ԲՈՌՆ- ի գործով։ Այդ հրապարակումները նա պատվիրված է որակել եւ հերթական անգամ հերքել այս կազմակերպության հետ իր կապերը։

Գործարարի խոսքով՝ միակ մարդը այդ կազմակերպությունից, որին ճանաչում է, Իգոր Գորյաչեւն է, որն իրենից փող է ուզել պատրիարքամետ ամսագրի բացման համար։ «Ես, բնականաբար, փող չտվեցի, քանի որ գիտեք իմ վերաբերմունքը Մոսկվայի պատրիարքարանի նկատմամբ»,- ասել է նա։

Ստերլիգովը հայտնել է, որ ի սկզբանե ցանկանում էր մեկնել Բելառուս, սակայն հետագայում որոշել է հաստատվել Ղարաբաղում։ Նա նշել է, որ հիացած է այստեղ բնակվող մարդկանց հյուրասիրությամբ եւ բարությամբ։

«Կոմերսանտն» էլ գրում է, թե ինչու է Ստերլիգովը որոշել վերադառնալ Ռուսաստան։ «Ես չեմ թաքնվում արդարադատությունից եւ չեմ ցանկանում գժտեցնել Ղարաբաղն ու Ռուսաստանը։ Ես գնում եմ, որպեսզի իմ հայ ընկերներին ավելորդ հարցեր չտան, թե թաքցնում են հանցագոծներին։ Ես գտնում եմ, եթե պետք է, կձերբակալեն, եթե ոչ՝ կվերադառնամ Ղարաբաղ եւ կշարունակեմ զարգացնել գյուղացիական տնտեսությունը, կբացեմ առողջարան, նորաձեւության տուն»,- նրա խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։

Ցուցադրել ավելի
Back to top button