Միջազգային

Ռումինիայի վարչապետին պաշտոնապես մեղադրում են կոռուպցիայի մեջ

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային այսօր պաշտոնապես ներկայացվել է խարդախության, հարկերից խուսափման եւ փողերի լվացման մեղադրանք։

Կոռուպցիոն հանցագործությունը, որի մեջ մադրվում է վարչապետը, առնչվում է 2007- 2008 թթ., երբ նա աշխատում էր Ռումինիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցությունում որպես իրավաբան։

Հունիսի սկզբին Ռուսինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը պահանջել էր, որ վարչապետը հրաժարական տա՝ ծավալվող կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Back to top button