Քաղաքական

Պետք չէ ամեն ինչում Բիբինին մեղադրել. Թեւան Պողոսյան

lenabadeyan
Հուլիսի 15 կամ 16-ին վերջապես կհրապարակվի սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը: Ի սկզբանե, նաեւ Հանրապետության նախագահն ակնարկում էր բարեփոխումների փաստաթղթի երկու տարբերակի մասին՝ մեկը կատարելագորված գործող նախագահական համակարգը, մյուսը՝ անցում դեպի խորհրդարանական կառավարում: Այս պահին արդեն հստակ կարելի է ասել՝  վերջնական լինելու է մեկ տարբերակ՝ անցում խորհրդարանական կառավարման: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմնակից է հենց այս համակարգին, սակայն, Հայաստանի պարագայում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ «բայց»-եր՝ կապված առկա չլուծված կոնֆլիկտի եւ առաջին գծերում պատերազմական իրավիճակների հետ:

 

 

Այս պահին Թեւան Պողոսյանի համար թերեւս կարեւոր էլ չէ սահմանադրական բարեփոխումների տեքստի բովանդակությունը: Հանրաքվեից առաջ նա կարեւորում է ընտրական համակարգի հանդեպ վստահության վերակագնումը, քանի որ ընտրության գնացողներից շատերը ավանդաբար վստահ չեն, որ ընտրություններում հաշվի է առնվում իրենց ասած «այո» կամ «ոչ»-ը: Այստեղից էլ հետագայում առաջանալու են նոր խնդիրներ, ասում է:

«Ինչ տարբերություն, թե այնտեղ ինչ են առաջարկել: Միգուցե լավ բան են առաջարկել, աշխարհի ամենափայլուն Սահմանադրությունը կամ ազատությունների հնարավորությունները: Եթե կյանքի կոչելու հնարավորություն չի լինելու կամ վստահություն չի լինելու, որ իսկապես հենց դա է եղել ՀՀ քաղաքացիների ընտրությունը, բուն բարեփոխումը ինչ որ չափով իմաստազրկվում է: Ի վերջո, պետք է հասկանանք՝ ոնց ենք ջարդելու, որովհետեւ այն, ինչ որ մենք ունենք շատ արատավոր է»:

Մեր կյանքի վիճահարույց կողմերից էր նաեւ կուտակային կենսաթոշակի համակարգը: Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը վերջապես հրապարակել է այդ օրենքի հետ կապված մի խումբ պատգամավորների դիմումի հիման վրա կայացրած որոշումը: Օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել, բայց պատգամավոր Թեւան Պողոսյանը չի շտապում գոհունակություն հայտնել: Առաջին հերթին դեռ չի հասցրել ծանոթանալ ամբողջ՝ 80 էջանոց փաստաթղթին, երկրորդն էլ՝ կասկածներ, ամեն դեպքում մնացել են: Որքան որ Թեւան Պողոսյանը հասցրել է ծանոթանալ փաստաթղթին, ասում է կրկին ձեւակերպումներ կան՝ «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին խփելու սկզբունքով», ինչը նոր խոռնաշփոթների պատճառ կդառնա:

Իսկ այս պահին, խնդիրները, որ կան փաստաթղթում, ըստ պատգամավորի՝ հետեւյալն են. «Այն խնդիրը, որ ինդեքսավորում են միայն ձեր փոխանցած գումարը, պետությանը՝ ոչ: Բայց նա երբ փոխանցում է դա արդեն դառնում է քո սեփականությունը, հիմա ինչ է ստացվում՝ ձեր սեփականության մի մասը ինդեքսավորեն, մի մասը՝ ոչ: Այն, որ գումարների մի մասը կարող է ինչ որ կամուրջ-հաշիվներին մնա եւ նույնիսկ տեղ չհասնի»:

Պատգամավորը համոզված է, հետագայում գործընկերներով նախաձեռնությամբ հանդես կգան եւ փոփոխությունների օրենսդրական առաջարկներով, եւ դրա հետ միասին կշարունակեն պայքարել բոլոր կետերի վերաբերյալ հստակեցումների համար: Ի դեպ՝ Թեւան Պողոսյանն այն պատգամավորներից էր, որ Բաղրամյան Պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ մասնակցում էր «կենդանի պատ» ակցիային: Հետեւելով շարժման այսօրվա տեսքին՝ պատկերավոր ասում է . սկզբում բռունցքի նման էին, հիմա բռունցքը բացվել է: Դա լավ չէ, ասում է, շարժումը պետք է կարողանա օգուտներ քաղել իր նվաճումներից: Կարծում է, որ ճիշտ կլիներ ՀԷՑ-ում անցկացվբելիք աուդիտին ինչ որ ձեւաչափով մասնակցելու առիթը բաց չթողնեն: Առաջին հերթին դա անհրաժեշտ է թափանցիկությունն ապահովելու համար, թե չէ հետո հանրության կհրամցնեն այն, ինչ ուզում են: Պատգամավորը պնդում է նաեւ, որ տարբեր աուդիտներ են անհրաժեշտ, ոչ միայն ֆինանսական:

«Վստահ եմ, որ այնտեղ լինելով, միշտ շունչներին, հետեւներին կանգնած՝ տեղեկությունները դարձնելով նաեւ հանրային, հետեւողական աշխատենք եւ այդ աուդիտը ճիշտ գործընթացներով տարվի, այլ ոչ թե միայն ֆինանսական թղթերը ստուգի, ապա այդ պարագայում մենք կունենանք մի իրավիճակ, որտեղ շատ մեծ բաժին աշխատան կհանձնվի, հերթական փուլի մեջ, եւ գլխավոր Դատախազությանը, եւ քննչական կոմիտեին, եւ ոստիկանության, եւ եթե շատ ու շատ գումարներն էլ վերադաձնեն հետ համակարգին ու դրա հետ միասին կամ ծառայությունները մատուցելու որակի մեջ ուղղումներ լինի, ապա ես չեմ զարմանա, որ իսկապես կարող է պարզվել, որ սակագինը հնարավոր է իջացնել»:

Թեւան Պողոսյանը կոչ է անում ամեն ինչ փորձել ճիշտ հասկանալ եւ հարցը պարզունակ չդարձնել՝ ամեն ինչը գցելով Բիբինի վրա: Ասում է պետք է ուսումնասիրել դեռեւս 2 հազար թվականի սկզբից՝ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն ժամանակվա գործողությունները, թե ՀԷՑ-ի նախկին ղեկավար Գլադունչիկի գործունեությունը:

«Չմոռանանք, որ միայն մեկ Բիբին կամ Գլադունչիկ չեն եղել այնտեղ, ինքան «յան»-ներ են եղել, ովքեր ամեն ինչին նպաստել են: Այդտեղ էլ ունեն մեծ աշխատանք մեր իրավապահ մարմինները»:

Ցուցադրել ավելի
Back to top button