Մշակույթ

«Ոսկե ծիրանը» այս տարածաշրջանի կարևորագույն կինոփառատոնն է. կորեացի կինոգործիչ

alisagevorgyan
«Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի շնորհիվ կորեացի կինոգործիչ Կիմ Դոն Հոն արդեն չորրորդ անգամ է այցելում Երևան՝ տարբեր կարգավիճակներով: Այս անգամ փառատոնի միջազգային խաղարկային մրցույթում նա ներկայացնում է ուսանողի «Ձմռան ավարտ» ֆիլմը: Ֆիլմը ընտանեկան բարդ հարաբերությունների մասին է:

 

Նրա ղեկավարած Կուսանի կինոփառատոնը ժամանակին անվանում էին ասիական Կանն: Պրոդյուսեր, ռեժիսոր,  քաղաքական գործիչ, նաև մշակույթի նախկին փոխնախարար: Կորեացի կինոգործիչ Կիմ Դոն Հոն առաջին անգամ Երևան այցելեց 2006 թվականին՝ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառոտնի ժյուրիի անդամ: 2007-ին երևանյան կինոփառոտնին մասնակցում էր որպես Կուսանի կինոփառատոնի  տնօրեն: 2013-ին որպես ռեժիսոր  փառատոնի արտամրցոըթային ծրագրում ներկայացնում էր «Ժյուրի» կարճամետրաժ ֆիլմը: 12-րդ «Ոսկե ծիրանին» Կիմ Դոն Հոն  որպես պրոդյուսեր ներկայացնում է իր ուսանողի «Ձմռան ավարտ» ֆիլմը:

«Ի տարբերություն հոլիվուդյան թանկարժեք ֆիլմերի, ասիական կինոյի վրա ներդրումներն ավելի համեստ են, բայց ասիական կինոյի առանցքում մեր երկրների մշակույթն է, մարդկային հարաբերությունները, ընտանիքը: Մեր ֆիլմերի ասելիքն առաջին հերթին ուղղված է հասարակությանը»,-ասում է կորեացի կինոգործիչը, ով ապագա կինոգործիչներին սովորցնում է՝ ստեղծագործել օգտագործելով միայն սեփական երևակայությունը, երբեք չանցնել այն ճանապարհով, որով արդեն անցել են ուրիշները: Անդրադառնալով հայաստանյան իր տպավորություններին ու հայկական «Ոսկե ծիրան»-ին, նշում է. «Այս տարածաշրջանում «Ոսկե ծիրանը» կարևորագույն կինոփառատոնն է:

«Ոսկե ծիրան»-ը համախմբում է աշխարհի ամենահետարքիր կինոգործիչներին,այն  բարձր մակարդակ ունեցող կինոփառոտն է և համոզված եմ, որ մեծ ապագա ունի»,-ասում է կորեցաի կինոգործիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button