ՄշակույթՏեսանյութ

Հրաժեշտ՝ կինոյի լեգենդին

Լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆին հուլիսի 12-ին հուղարկավորել են Կահիրեում: Համաշխարհային կինոաստղի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մարշալ Հուսեյն Տանտավիի անվան մզկիթում:

Russia Today-ի փոխանցմամբ, դերասանի դագաղը փաթաթված է եղել եգիպտական դրոշով, իսկ վրան գցված է եղել սև ծածկոց, իսկ վրան գցված է եղել սև ծածկոց, որի վրա արծաթե թելերով մեջբերումներ են գրված եղել Ղուրանից:Սգո արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, ինչպես նաև եգիպտացի դերասաններ:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին հայրենիքում՝ Եգիպտոսում,  83 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան եւ եվրոպական կինոյի աստղ Օմար Շարիֆը, հայտնում է AlArabiya- ն։ Եգիպտացի դերասանը «Ոսկե գլոբուսի» կրկնակի մրցանակակիր էր (1963 եւ 1966 թթ), 1936- ին նաեւ «Օսկարի» հավակնորդ։

Հայ հանդիսատեսին նա հատկապես հիշվում է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսի հոր դերակատարմամբ։

omar-sharif

Ցուցադրել ավելի
Back to top button