Միջազգային

Հունաստանի հարցով համաձայնություն է ձեռք բերվել

Եվրոգոտու երկրների գագաթնաժողովի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հունական պարտքի հարցում, հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տեղեկացնում է Russia today-ը:

Այժմ երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Եթե Հունաստանը համաձայնվի սոցիալական ծրագրերի սահմանափակման կոշտ պայմաններին, ապա 86 միլիարդ եվրոյի օգնություն կստանա 3 տարվա ընթացքում:

Եվրախումբը Հունաստանին օգնության հատկացնելու որոշումը կհաստատի հուլիսի 15-ին: Դրա դիմաց Հունաստանը պետք է բարձրացնի ԱԱՀ-ը, կենսաթոշակային բարեփոխում իրականացնի, մասնավորեցնի պետական սեփականությունը, նոր օրենսդրություն ընդունի ձեռնարկությունների սնանկացման վերաբերյալ, ազգային վիճակագրական ծառայության անկախության երաշխիքներ տա:

Ցուցադրել ավելի
Back to top button