Սպորտ

Իսպանիայի Գրան պրի. հայ ըմբիշները երեք ոսկե մեդալ են նվաճել

Մադրիդում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Հայաստանի ընտրանին վաստակել է 3-ական ոսկե և արծաթե և մեկ բրոնզե մեդալ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնել են Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): 71 կգ  քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել Ռաֆայել Ալեքսանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button