Միջազգային

Զորանոցի փլուզման հետևանքով 20 զինծառայող է մահացել

Օմսկի զորանոցում արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնվում է ևս 5-ը, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:  Ավելի քան 20 մարդ տուժել է և հոսպիտալացվել տարբեր վնասվածքներով։ Փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ գտնվել։ Օմսկ են ժամանում զինվորների ծնողները, նրանց հետ աշխատում են հոգեբանները։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Օմսկի մարզում 4 հարկանի զորանոցի մասնաշենքերից մեկը փլուզվել էր: Այդ ժամանակ զորանոցում գտնվել է 337 զինծառայող, ովքեր այդ ժամանակ հանգստանում էին: Հարուցվել է քրեական գործ:

Ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրին, հայտնում են, որ վերջերս այդտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել, որի ժամանակ էլ կարող էին փոփոխություններ արվել շինության կոնստրուկցիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button