Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
ԼՂՀ Նախագահը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, ԼՂՀ–ի մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button