Հասարակություն

Ամեն ինչ լղոզված է.«Ո՛չ թալանին»

arminegevorgyan
Հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին Երևանում տեղի է  ունենալու  պահանջի երթ՝ դեպի ՀՀ դատախազություն: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ համակարգող խմբի անադամհները մեկ անգամ ևս վերահասատել են  այս ամբողջ ժամանակահատվածում առաջ քաշած իրենց պահանջները:

 

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հոսանքի թանկացման դեմ պահանջներն ուղղված են  նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Բայց եթե նրանք չկարողանան, ըստ էության, լուծել խնդիրը, ապա նախաձեռնությունը վերջիններիս հետագա գործունեությունը նպատակահարմար չի գտնի:

«Ո՛չ թալանին» նախեձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը՝  սակայն չի մանրամասնում ի՞նչ ասել է վերջիններիս հետագա գործունեությունը նպատակահարմար չի գտնի: եզրույթը, արդյո՞ք  նշանակում է, որ համակարգող խումբը պահանջում է  Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հրաժարականները: Փոխարենը Մաքսիմ Սարգսյանը հիշեցրեց, որ հուլիսի 14-ին նախաձեռնությունը որոշել է երթ կազմակերպել դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել բոլոր իրավապահներին, ովքեր հունիսի 23-ին ապօրինի կերպով հրաման տվեցին բռնի ուժ կիրառել Բաղրամյանում խաղաղ ցույց անցկացնողների նկատմամբ և նրանց, ովքեր կատարեցին ապօրինի հրամանը:

«Սանձարձակ պահվածքով բարձրաստիճան ոստիկանները հունիսի 23-ին չփորձեցին սանձել իրենց ենթականերին՝ զերծ պահելով բռնի ուժ կիրառելուց և ամենալկտի հայհոյանքներ տեղալուց: Իսկ նման արարք թույլ տված մարդիկ պետք է պատժվեն»:

Համակարգող խումբը դեռևս չի որոշել կմասնակցի արդյոք ՀԷՑ –ում իրականացվող աուդիտին,բայց Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշում է, որ  նախագահի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հայտարարությունից հետո անմիջապես հանձնախումբ են ստեղծել՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտը, նամակներ ենք հանձնել պատկան մարմիններին՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար, քանի որ ամեն ինչ բավականին լղոզված է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button