Հասարակություն

Ամառային գեղեցիկ տոնը՝ Վարդավառը՝ Արագածոտնի մարզում

arminegevorgyan
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Հայաստանի մարզերում այս տոնը տարբեր ձևով են նշում: Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայքնում Վարդավառը ընտանիքի անդամներին, միավորելու, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական հարկի տակ, օրը տոնում միասին:

 

Քրիստոսի Պայծառակերպության, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել Վարդավառի տոնը, մեր երկրի յուրաքանչյուր վայրում տարբեր կերպ են նշում: Եթե Երևանում կամ մոտակա մարզերում  մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում ու դա համարում  են տոնի հիմնական առաքելությունը, ապա Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայքում Վարդավառը բոլորվին այլ խորհուրդ ունի:

Այդ օրը առավոտյան ժամը վեցին գյուղի երիտասարդներ և գյուղ եկած հյուրերը  բարձրանում են գյուղում գտնվող սուրբ  Շողանկաթ սարը, որի գագաթին մատուռ կա: Գյուղացիները պատմում են, որ Շողեր անունով մի  երիտասարդ  աղջիկ անձրևոտ եղանակին բարձրանում է սար` աղոթելու, կայծակհարվում  է: Հենց նրա պատվին  էլ սարի գլխին  գտնվող Սուրբը անվանում են Սուրբ Շողանկաթ: Սարը ծովի մակերևութից բարձր է մոտ 2000 մետր: Բավականին  դժվար բարձրացող սար է, բայց դա ամենևին երիտասարդներին չի վհատեցնում, որ նրանք բարձրանան սար, խնդրեն տիրոջը` ի կատար ածել  իրենց երազանքը: Դարձյալ ավանդույթի ուժով սար բարձրանալու ճանապարհին հավաքում  են 7 քար ու մատուռի շուրջ 7 պտույտ գործում և  ամեն քարը նետելուց մի երազանք պահում: Սարի գագաթին  արդեն երիտասարդները շուրջպար են բռում:

Արդեն սարից իջնելուց կանգ են առնում սարի ստորին հատվածում գտնվող Լուսաղբյուրի մոտ ,ասում են, որ այդտեղից դուրս եկող ջուր բուժիչ հատկություն ունի: Իսկ արեդեն ժամը 11 –ին գյուղի եկեղեցում մատուցվում է Սուրբ  պատարագ: Պատարագից հետո սկսվում տոնախմբությունը: Ահել ջահել, հարս ու աղջիկ  շուրջպար են բռում` գյուղացիների լեզվով ասած  ժամի պատի տակ:

Զրուցակիցներս ձայնը  խլացնում  է  ավանադական քոչարու ձայնը ու գյուղամիջում գտնվող մարդիկ մեծ ու փոքր ձեռ-ձեռքի բռնած պարում են հայոց քոչարին: Մենք պարահրապարակը թողնում ենք պարողներին ու ու մտնում առաջին իսկ պատահած տունը: Տանտերը  Նորիկ Տոնոյանը հյուրեր  ունի Երևանից, կրակի վրա  խորովածն  է շուռ ու մուռ  տալիս և հարևանի Արմոյի հետ բաժակ է բարձրացնում `ասելով «ուրախ Վարդավառ»:

Մեր զրույցը ընդհատվում է, քանի որ այդ պահին մի ամբողջ դույլ ջուր լցվում է գլխիս: Տանտերն ասում  է, դա նշանակում է, որ արդեն սեղան նստելու ժամանակն  է:

Ցուցադրել ավելի
Back to top button