ԿարևորՀասարակություն

Վաղը տոնելու ենք Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության օրը

sonahakobyan

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Վաղը կնշենք Քրիստոսի Պայծառակերպության օրը կամ, ինչպես ընդունված է ասել, Վարդավառի տոնը: Այն ունի ինչպես հոգևոր խորհուրդ, այնպես էլ ժողովրդական ավանդույթներ:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր ներկայացնելով տոնի հոգևոր խորհուրդը հերքել է այն թյուր կարծիքը, թե եկեղեցին չի ընդունում ժողովրդական ավանդույթները: Եկեղեցին հարգում է ժողովրդական տոնակատարությունները, որոնցից  են միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում  են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ու Արարատյան հայրապետական թեմի Արարատ երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը ներկայացրել են նաև Վարդավառին նվիրված տոնակատարությունները, որոնք մեկնարկելու են այսօրվանից։

 

Ցուցադրել ավելի
Back to top button