Միջազգային

Սերբիայի վարչապետը շուտափույթ լքել է Սրեբրենիցան

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը Սրեբրենիցայի սգո արարողությունը ժամանակից շուտ է լքել, երբ ամբոխի միջից իր վրա քարեր եւ շշեր են նետել, հայտնում է Բի Բի Սի- ն։

Լրատվական գործակալությունները դեպքի վայրից հայտնում են, որ սերբական պատվիրաությունը հապշտապ լքել է արարողությունը եւ ուղեւորվել գերեզմանոցի հետեւում գտնվող իրենց մեքենաները։

Մինչ այդ Վուչիչը ելույթ է ունեցել 8000 բոսնիացի սերբերի սպանության 20- րդ տարելիցին նվիրված արարողությունը։ Նրա ելույթն ուղեկցվել է դժգոհության աղմուկով։

Սգո արարողությանը մասնակցելու համար Սրեբրենիցա են ժամանել 1*տասնյակ հազարավոր մարդիկ։ Այսօր այստեղ հուղարկավորվել են սպանդի 136 զոհերի, որոնց ինքնությունը պարզվել է ԴՆԹ անալիզի միջոցով։

Սրեբրենիցա են ժամանել նաեւ տարբեր երկրների պետական տասնյակ գործիչներ՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, բրիտանական արքայադուստր Աննա եւ Հորդանանի թագուհի Նուռը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ցուցադրել ավելի
Back to top button