Հասարակություն

Նախագահը մասնակցել է Եղվարդի մարզադպրոցի բացման արարողությանը

alisagevorgyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Եղվարդում է եղել: Երկրի ղեկավարն այստեղ մասնակցել է նորակառույց մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Բաբկեն Արսենյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համայնքի բնակիչների, մարզասերների համար մարզադպրոցի բացումն իսկական նվեր է: «Այսօր մարզադպրոցի աշխատողների ու սաների համար կարևոր օր է, քանի որ հանրապետության Նախագահի կողմից մեծ նվեր ենք ստացել: Նորակառույց մարզադպրոցը կահավորված է նոր և հարմարավետ գույքով: Մարզադպրոցի սաների թիվը 450-ից ավելին է»,- ասել է Եղվարդի մարզադպրոցի տնօրենը: Տեղեկացնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա աշխատանքային այցը միայն Կոտայքի մարզով չի սահմանափակվելու: Հանրապետության ղեկավարին սպասում են նաև Գեղարքունիքում:

Ցուցադրել ավելի
Back to top button