Միջազգային

Հունաստանի խորհրդարանը հաստատեց հակաճգնաժամային ծրագիրը

Հունաստանի խորհրդարանը անցած գիշեր հաստատել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկած տնտեսական բարեփոխումները։Պատգամավորները կառավարությանը թույլատրել են հենվել փաստաթղթի վրա՝ վարկատուների հետ բանակցություններում։

Դրա հետ մեկտեղ հակաճգնաժամային ծրագրի քննադատները հայտարարել են, որ այնտեղ կան որոակի միջոցառումներ, որոնք Հունատանին առաջարկել էին միջազգային վարկատուները եւ որոնք հանրաքվեի ժամանակ մերժվել էին ժողովրդի կողմից։

Հակաճգնաժամային ծրագիրն արդեն հանձնվել է Եվրահանձնաժողովի, Եվրաբանկի եւ ԱՄՀ- ի քննարկմանը։ Պաշտոնական արձագանք դեռ չկա, սակայն իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ծրագիրը վարկատուներին բավարարել է։ճ

Ցուցադրել ավելի
Back to top button