Հասարակություն

ՀՀ նախագահի այցը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր

alisagevorgyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: Առավոտյան երկրի ղեկավարը ներկա է եղել Եղվարդի նորակառույց մանկապատանեկան մարզադպրոցի բացմանը:  Մարզադպրոցի տնօրեն Բաբկեն Արսենյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համայնքի բնակիչների, մարզասերների համար մարզադպրոցի բացումն իսկական նվեր է: «Այսօր մարզադպրոցի աշխատողների ու սաների համար կարևոր օր է, քանի որ հանրապետության նախագահի կողմից մեծ նվեր ենք ստացել»,-ասել է Եղվարդի մարզադպրոցի տնօրենը:

Ապա երկրի ղեկավարին հյուրընկալել են Գավառում, որտեղ նախագահ Սարգսյանը մասնակցել է «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը: Ի դեպ՝ գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա այն բացառիկ հանքային ջրերից է, որն արսենիում չի պարունակում ու անցել է միջազգայի փորձաքննություն: Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է մարզի Մարտունի և Լիճք համայնքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button