Միջազգային

Սիրիական զորքերը մոտեցել են Պալմիրային

Սիրիայի զորքերը մարտեր են մղում Պալմիրայի արևմտյան արվարձանում, որը մայիսի կեսերին անցել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորան վերահսկողության տակ, գրում է Ռիա-նովոստին:

Բանակը վերահսկողության տակ է վերցրել դպրոցի տարածքը, որտեղ գտնվել է ԴԱԻՇ-ի շտաբներից մեկը: Դպրոցի ազատագրման ընթացքում ոչնչացվել է մի քանի միավոր ռազմական տեխնիկա և սպանվել է 10 գրոհային:

Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի ճամբարներին և անցակետերին Պալմիրա քաղաքի գծում, դրա ծայրամասերում և Հոմս գավառի գազի հանքի շրջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button