Տնտեսական

Որևէ օգուտ ԵՏՄ Հայաստանին չտվեց. տնտեսագետ

hasmikdilanyan
Առաջին կիսամյակն ավարտվել է, անցել է նաև վեց ամիս, ինչ Հայաստանը անդամակցում է  Եվրասիական տնտեսական միությանը: Հայ և ռուս փորձագետները ամփոփում են երկու երկրների միջև  վերջին կես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները: Մեղմ ասած, դրանք առայժմ աներևույթ են: Համենայնդեպս,  հայկական կողմի փորձագիտական գնահատկանները միայն  արտահանողների առջև ծառացած խնդիրներն են  մատնանշում: Ռուսաստնացի փորձագետներն էլ,  որպես այսպես ասենք, արդարացում առանձնացնում են ՝ և Ռուսաստանի տնտեսության ոչ լավ ժամանակները, և Հայաստանի՝ ԵՏՄ-ի ինտեգրման շատ կարճ ժամանակահատվածը:

 

 

2015թ հունվարից  Հայաստանն անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը: Առաջին կիսամյակն ավարտվել է, սակայն, արդյունքներ ամփոփելիս հայ փորձագետները շարունակում են  թվարկել բոլոր այն խնդիրները, որոնց  առջև կանգնել և այսօր էլ կանգնում են դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները: Վերջիններիս խնդիրները սկսվում են ռուս-վրացական սահմանից: Հայկական մեքենաները՝ բեռնված  հիմնակնում գյուղմթերքով,  լավագույն դեպքում մեկ շաբաթ, վատագույն դեպքում՝ ավելի երկար ժամականով շարունակում են մնալ Վերին Լարսի անցակետում: Հուլիսյան այս շրջանը ամենաեռունն է հայկական միրգն ու բանջարեղենը ռուսական շուկա արտահանելու համար:

Լարսի անցակետում երկու ամիս առաջ  հայ արտահանողներին խոստացված Կանաչ գիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: Իսկ  խոստման համաձայն, այն հայ արտահանողներին հնարավորություն էր տալու առանց խնդիրների ապրանք արտահանել Ռուսաստան:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է ծիրանով բեռնված  6-7 օր կանգնել  անցակետում:  Տնտեսագետը ունի նաև իր բարձրացրած հարցի պատասխանը՝ խնդիրները կանխատեսելի էին, դրանց հիմնական պատճառը՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալն է: Ամեն ինչ այլ կլիներ, եթե երկու երկրները ունենային միասնական սահման:  Հայ փորձագետը ընդգծում է՝  տնտեսական առումով  հայերի համար  տարբերություն  չկա, ԵՏՄ անդամ են, թե՞ ոչ.

«Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական կառույց է: Եվ բնական են բոլոր այն խնդիրները, որոնց առջև կանգնում են հայ արտահանողները: Մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ:  Այսօր էլ՝ Հայաստանից նույն ապրանքներն են արտահանվում, ինչ արտահանվել են տարիներ շարունակ՝  կոնյակ, գյուղմթերք:  Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

«Որևէ օգուտ ԵՏՄ Հայաստանին չտվեց, եթե չհաշվենք Ռուսական գազպորմի հետ ունեցած հարաբերությունները: Սակայն,  դա պայմանավորված է ոչ թե ԵՏՄ-ի հետ, այլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններով»: Խաչատրյանը հորդորում է  իրականությունը ներկայացնել:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ անցած ամիսների ընթացքում  երկու- երեք անգամ դիտարկում է  անցկացնել: Նրա արձանագրած խնդիրների առաջին շարքում կրկին  Լարսի անցակետում հայկական մրգով ու ոչ միայն  բեռնված ու օրերով կանգնած մեքենաներն են:

«Միթե Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության  անդամ  չէ, ինչու՞  պետք է ուղևորափոխադրոողները խնդիրների առջև կանգնեն  անցակետերում»:

Մխչյանը ընդգծում է՝ արտահանողների մեծ մասն  անտեղյակ է, թե ինչպես պետք է  լրացնի փաստաթղթերը:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը  վերլուծել ու  արձանագրել է՝ Գործնականում Եվրասիական Տնտեսական Միության մասին  խոսելիս հասկանում ենք, որ  որպես գործընկեր երկիր, կրկին միայն Ռուսաստանն է  մնացել, մյուս երկրների հետ ապրանքաշրջանառության տեղաշարժ չկա:  Ավելին, նախորդ տարվա ընթացքում  Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու անկման  պատճառով, հայ գործարարները  խնդիրների պակաս չունեն:  Մակարյանը հերթական անգամ բարձրաձայնում է՝  Հայ արտահանողները չգիտեն, թե որտեղ պետք է իրացնեն ռուսական ռուբլու մեծ քանակությունը, որը կուտակվում է իրենց մոտ, քանի որ  Ռուսաստանում վճարումները միայն ռուբլիով են կատարվում:  Տնտեսվարողները ստիպված իերնց հետ Հայաստան են բերում  բոլոր այն անհրաժեշտ պարագաները, որոնք  արտադրվում են  Հայաստանում, օրինակ շշեր:  Այստեղ տոժում է հայկական բիզնեսը:   Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը  արտահանման հետ կապված ևս մեկ խնդիր է մատնանշում:

«Հայաստանից  Ռուսաստան որևէ ապրանք արտահանելիս,  արտահանողները, եթե  նախկինում ԱԱՀ վճարելիս  նույն պահին էին ստանում գումարի վերադարձը հավաստող  փաստաթղթերը, այժմ, վերադարձի  համար ստիպված են սպասել  երկար սպասել: Այս առումով հետընթաց է գրանցվել»:

Մակարյանը նաև ընդգծում է՝   հայկական տեքստիլն էլ  ռուսական շուկայում չի կարող հաջողություն ունենալ, քանի որ  ռուսական շուկան հեղեղված է չինական ու թուրքական  ավելի ցածր գին ունեցող արտադրանքով:

Ռուս փորձագետները կիսում են հայ գործընկերների մտահոգությունները, բարձրացված խնդիրների լուծման համար առաջարկում են համատեղ քննարկել՝ սակայն, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար՝  փնտրել ու գտնել առանձին լուծումներ: Ընդամենը վեց ամիս է, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է, նրանք էլ ընդգծում՝  Հայաստանը ընդհանուր սահման  չունի Ռուսաստանի հետ, Ինտերգման փուլը դեռ չի ավարտվել, խնդիրները լուծելու համար միասնական ռազմավարության մշակման անհրաժեշտություն է նկատվում:  Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների նվազում Ռուսաստանի տնտեսության իրավիճակով են պայմանավորում:  Հայաստանի հետ հետագա համագործակցություն տեսնուևմ են բոլոր ոլորտներում, սակայն, ընդգծում են ՏՏ-ում ունեցած ներուժը, կարևորում՝ զբոսաշրջության զարգացումը՝ առանձնացնելով հայկական խոհանոցի համն ու հոտը:

Ցուցադրել ավելի
Back to top button