Միջազգային

Մայդանի առաջին զոհի՝ Սերգեյ Նիգոյանի դիմանկարով շենք է բացվել

Մայդանի առաջին զոհերից մեկի՝ հայազգի Սերգեյ Նիգոյանի պատկերով որմնանկար է բացմվել, գրում է Корреспондент-ը` հղում անելով Ուկրայինայի նախագահի մամուլի ծառայությանը: Որմնանկարի բացման արարողությունը կայացել է Կիեւում, նկարի հեղինակը պորտուգալացի Ալեքսանդր Ֆարտոն է։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դժգոհություն է հայտնել Մայդանի ակտիվիստների հանդեպ իրականացված հանցագործությունների հետաքննությունների տեմպերից։

«Ես՝ որպես նախագահ, որպես մարդ, ով եկել է Մայդան առաջին րոպեից մինչև վերջին պահը, մինչև մեր հաղթանակը,կիսում եմ դժգոհությունը, որոնք կապված են Մայդանի հանցագործությունների հետաքննության տեմպերի հետ, թեև կատարողների, կազմակերպիչների գործերն արդեն դատարաններում են՝ շնորհիվ այն օրենքի, որը թույլ է տալիս հեռակա դատական գործողություններ իրականացնել։ Առաջին գործընթացներն արդեն սկսվում են»,- ասել է Պորոշենկոն։

Նախագահը նաև նշել է, որ Մայդանի ակտիվիստների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատվիրատուները թաքնվում են Մոսկվայում։

Ցուցադրել ավելի
Back to top button