Միջազգային

Հունաստանը բարեփոխումների նոր ծրագիր է փոխանցել վարկատուներին

Հունաստանի իշխանությունները վարկատուներին են փոխանցել բարեփոխումների նոր ծրագիր, որոնք, նրանց կարծիքով, կօգնեն կայունացնել երկրում տնտեսական իրավիճակը, հաղորդում է BBC-ն։ Եվրամիության պաշտոնյաները հաստատել են, որ փաստաթուղթը ստացել են, դրա համար սահմանված ժամկետներում՝ կեսգիշերից երկու ժամ առաջ:

Նախնական տվյալներով՝ Հունաստանի վարչապետ Ալեկսիս Ցիպրասը համաձայնվել է կենսաթոշակային ռեֆորմի համակարգի հարկերի բարձրացման Եվրախորհրդի, Եվրապական Կենտրոնական բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի  առաջարկին:

Բացի այդ, հունական կառավարությունը առաջարկել է բյուջետային ծախսերի ավելի քան 12 մլրդ եվրոյով կրճատել: Դեֆոլտից եւ Եվրամիության կազմից դուրս գալուց խուսափելու համար, պարտքերով ծանրաբեռնված Հունաստանը մտադիր է երրորդ անգամ ֆինանսական օգնություն ստանալ ԵՄ-ից, Եվրապական Կենտրոնական բանկից եւ ԱՄՀ-ից:

Եթե վարկատուները հավանություն տան նոր նախագծին, Հունաստանը կարող է ֆինանսական օգնության հերթական տրանշը ստանալ։ Հակառակ դեպքում, հուլիսի 12-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, քննարկման կդրվի եվրագոտուց Հունաստանի բացառման հարցը։

Ցուցադրել ավելի
Back to top button