Հասարակություն

Հանձնաժողովը երկարացրել է ատեստատը ներկայացնելու ժամկետը

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու  և բուհ ընդունվելու հնարավորությունից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button