Մշակույթ

Հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածուն՝ մեկ ձայնադարանում

alisagevorgyan
Մեկ ու կես տարվա ծավալուն և հետևողական աշխատանքի արդյունքում  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը միտված է ազգային արժեքների պահպանությանը, հոգևոր երաժշտական ժառանգության փրկությանը: Նախագծի շրջանակներում  հայկական ազգային երաժշտության  ոսկե հավաքածու համարվող  ստեղծագործությունների մոտ  600 օրինակ  ընդգրկվել են  մեկ ձայնադարանում: Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր, նույնքան գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Երաժշտական այս մեկնարկով «Ազգային վերածնունդ» հիմնադրամը նպատակ ունի աջակցել նաև ազգային արվեստի այլ ճյուղերի:

 

Որպես հայկական երաժշտութուն մատուցվող անօրակ ու անճաշակ ստեղծագործություններ՝ մի քանի միլիոն դիտումներով ու «լայք» կոչվածներով: «Համացանցը ռոբոտ է , մեքենա և հենց սա է մատուցում աշխարհին հայկական երաժշտություն անվան տակ»,-ասում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ում խոսքով հենց այս տխուր պատկերն էր նախագծի իրականացման շարժառիթը:

Նախագիծն իրականացնում է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը՝ նպատակ ունենանով ստեղծել  միջազգային չափանիշներին համապատասխան  հայկական ժողովրդական  և հոգևոր երգերի  ժամանակակաից թվային ձայնադարան: Մեկ ու կես տարվա ծավալուն և հետևողական աշխատանքի արդյունքում  այդ ձայնադարանում են հավաքվել հայկական ազգային երաժշտության  ոսկե հավաքածու համարվող մոտ  600  ստեղծագործություններ: Ծրագրի գլխավոր երաժշտական   խմբագիրն ու խորհրդատուն կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է: Հիմնարար մասնակցություն է ունեցել ողջ երգացանկի և  կատարողների ընտրության, ձայնագրությունների պատրաստման և կատարման գործում: Նա կազմել ու խմբագրել  է  նախագծի շրջանակներում հրատարակվող Կոմիտաս Վարդապետի նախատեսած  «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանաին:

Հեղանակային իրավունքի տեսանկյունից անխոցելի www.armenianmusic.am կայքում տեղադրված յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործության կցված է պրոֆեսիոնալ նկարչի նկարը, որն արտահայտում է տվյալ երգի ոգին, ինչ որ առումով նաև ՝ բովանդակությունը:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյիանն ասում է, որ նախագծի հեղինակ Արթուր Ջանիբեկյանի մտահղացմամբ փորձ է արվել  շտեմարանն ինչ-որ կերպ առարկայացնել: Այդ նպատակով ստեղծվել է  Հայկական ազգային երաժշտական գանձատուփ՝ ոսկեզօծ, հայկական զարդանախշերով: Հայակական երաժշտական գանձերով ներբեռնված գանձատուփերը որպես հուշանվեր կտրամադրեն  կարևորագույն գիտական, մշակութային կառույցներին,  ինչպիսիք են օրինակ՝ Երևանի Մատենադարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը և այլն: «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը «Ազգային վերածնունդ» հիմնադրամի առաջին կարևորագույն ծրագիրն է: Երաժշտական այս մեկնարկով հիմնադրամը նպատակ ունի աջակցել նաև ազգային արվեստի այլ ճյուղերի:

Ցուցադրել ավելի
Back to top button