Քաղաքական

Հայաստանը դարձել է ՇՀԿ «երկխոսության գործընկեր»

Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը դարձել են Շանհայի համագործակցության կազմակերպության «երկխոսության գործընկեր», իսկ Բելառուսը՝ «դիտորդ երկի։

Ուֆայում այսօր մեկնարկած կազմակերպության գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը սկսում է զարգացման նոր փուլ, քանի որ նրան են միանում  Հնդկաստանն ու Պակիստանը։

«Այսօրվա գագաթաժողովը բացում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում զարգացման նոր փուլ։ Կազմակերպության գոյության մեջ առաջին անգամ գործարկվում է նոր անդամների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի ընդունելությունը»,- հայտարարել է Պուտինը։

Ցուցադրել ավելի
Back to top button