Հասարակություն

Ծիրանը կօրհնվի

ԱՀԹ Երևանի ս. Աննա եկեղեցում հուլիսի 12-ին՝ ժամը 13.00, Վարդավառի տոնական Ս. Պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Հավարտ Ս. Պատարագի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Սրբազան հայրը կկատարի ծիրանի օրհնության կարգ: Արարողության ավարտին թեմի երիտասարդները օրհնված ծիրան կհյուրասիրեն հավատացյալներին:

Նույն օրը նշվելու է նաև Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը:

ԱՀԹ-ն ներկայացնում նախատոնակի և Վարդավառի մի քանի մեծ միջոցառումների ցանկը:

· Նախատոնակին՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18.30, Կաթողիկե ս. Աստվածածին եկեղեցու բակում Վարդավառը նշվելու է մեծ շուքով՝ ազգային երգուպարով, ժողովրդական սովորություններով՝ «Միասին վերականգնեք մեր տոները» խորագրով (հասցե՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկ):

· Հուլիսի 12-ին՝ ժամը 13-ին, ս. Աննա եկեղեցում կկատարվի ծիրանի օրհնություն՝ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում (հասցե՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկ):

· Հուլիսի 12-ին ԱՀԹ մի շարք համայնքների եկեղեցիների բակում հավարտ Ս. Պատարագի կկազմակերպվեն տոնախմբություններ, միջոցռումներ ու ջրոցի:

Ցուցադրել ավելի
Back to top button