Մշակույթ

Վախճանվել է Լաերտ Մովսիսյանը

Կյանքի 75- րդ տարում վախճանվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 10- ին ժամը 18:00-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ հուլիսի 11- ին ժամը 12:00 — 14:00- ը Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը։

Լաերտ Մովսիսյանը ծնվել է 1940 թ., 1961- ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, աշխատել է «Ավանգարդ» թերթում։ Եղել է Երևան վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրենը, «Հայհամերգի» ղեկավարը, Հայաստանի պետական ֆիլարմոնիայի գլխավոր ռեժիսորը։

Լաերտ Մովսիսյանը բազմաթիվ փառատոների եւ հանդիսությունների, այդ թվում՝ «Ոսկե աշուն» փառատոնը, «Էրեբունի- Երեւան» տոնախմբությունը։ 1994- ին նա ԱՄՆ- ում կազմակերպել է «Բրավո Հայաստան» համերգային ծրագիրը։ 2001- ին Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700- ամյակին նվիրված զանգվածային միջոցառման կազմակերպիչն է։

Ցուցադրել ավելի
Back to top button