Քաղաքական

Ուֆայում սկսվել է ԲՌԻԿՍ- ի, ՇՀԿ- ի եւ ԵՏՄ- ի համատեղ գագաթաժողովը

Ուֆայում սկսվել է ԲՌԻԿՍ- ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների համատեղ նիստը, որը կլինի Բաշկիրիայի մայրաքաղաքում անցկացվող բարձր մակարդակով հանդիպումների վերջնակետը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանդիպումից առաջ բոլոր առաջնորդները դուրս են եկել համատեղ լուսանկարվելու։ ԲՌԻԿՍ- ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան։ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, իսկ Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանն ունեն դիտորդի կարգավիճակ, Բելառուսը, Թուրքիան եւ Շրի Լանկան «երկխոսության գործընկեր» են։ ԵՏՄ անդամ են Ռուսաստանը, Ղազասխստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղզստանը։

Ցուցադրել ավելի
Back to top button