Հասարակություն

ՃՈ հորդորում է վարորդներին առավել զգոն լինել

Վարդավառի տոնի առիթով ոստիկանությունը հերթական անգամ հայտարարությամբ է հանդես եկել:

Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

«Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ  կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր»,-հայտնում են Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերը անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ ՃՈ-ն հորդորում է վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button