Հասարակություն

Հրդեհների հիմնական պատճառը հասարակության անփութությունն է. մասնագետ

aidaavetisyan
Հանրապետությունում  ամռան  այն եղանակին  արձանագրված բարձր ջերմաստիճանը կտրուկ բարձրացրել է անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՏԿ եւ ԱԻ նախարարությունից հորդորում են ամռանը խոտածածկ և անտառածածկ տարածքներում ուշադիր լինել խարույկ վառելուց, իսկ աղբը թափել փակ աղբամաններում, քանի որ հրդեհների հիմանական պատճառը, ՏԿ եւ ԱԻՆ մասնագետի, հասարակության անփությունն է:

Հանրապետությունում վերջին օրերին արձանագրված բարձր ջերմաստիճանի պայմաններում անտառային և խոտածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Սակայն բարձր ջերմաստիճանի պայմաններում էլ, տեղական և միջազգային կառույցների ուսումնասիրությունների համաձայն՝  վերջին տարիներին Հայաստանի  անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհային  իրավիճակը կայուն է:  ՏԿ եւ ԱԻՆ պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ հրդեհավտանգ երկրների ցանկում Ռուսաստանն առաջատար է, իսկ  Հայաստանը զբաղեցնում է  վերջին  հորիզոնականները: Նրա ձևակերպմամբ՝ սա չի նշանակում, որ  չկան անելիքներ:

«Այս առումով, իհարկե դա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ բարվոք է և անելիքներ չկան: Անելիքներ շատ կան, մեր նախարարությունն ամեն ինչ է անում հրդեհների քանակը և ծանր հետևանքները նվազեցնելու համար»:

ՏԿ եւ ԱԻՆ պետական հրդեհային և  տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի դիտարկամամբ՝ հրդեհների հիմնական պատճառը հասարակության անփութությունն է: Ամեն օր գրանցվում է նման դեպքերի մեկ տասնյակից ավելի ահազանգ, ասում է Սերգեյ Հայրապետյանն  ու օրինակ բերում վերջերս Մեղրիում այրված մոտ 60 հեկտար  անտառամերձ խոտածածկ  տարածքն ու Կապանում մոտ 12 հեկտար տարածքը: Երևանում նույնպես արձանագրվել են նման դեպքեր:

Ոլորտը վերահսկողը  հնարավոր  բռնկումներից խուսափելու համար  հորդորում է ազգաբնակչությանը՝  հատկապես ամառային հանգիստը քաղաքից դուրս նախըտրողներին խոտածածկ  վայրերում  խարույկ վառելուց հետո  ուշադիր լինել, որ այն մարվի մինչև վերջ:

Դեռևս հստակ հաշվարկներ չկան, թե  ամառվա այս օրերին քանի հեկտար խոտածածկույթ է այրվել, սակայն  տեղեկացրեց, որ  անտառային խոշոր հրդեհներ  չեն արձանագրվել: Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ Հայաստանի հրդենհավտանգ  տարածքներն են  Լոռին, Սյունիքը, Արագածոտնը, Արմավիրն ու Տավուշը:

Ցուցադրել ավելի
Back to top button