Տնտեսական

ՀԷՑ-ի սակագնային կարգավորումների խնդիրը 2014-ին 8 %-ով ավելացրել է ընկերության վնասների չափը

2014թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասը սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8 տոկոսով` կազմելով 10.7 մլրդ դրամ։ ՏԱՍՍ— ին ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության եւ ներդրումների բաժնի ղեկավար Իլնար Միրսիյապովը։

«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ հավելելով, որ ընկերության սակագնային եկամուտը վերջին հնգամյակում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50 տոկոսից հասնելով 23 տոկոսի։

«Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են գեներացնող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի աճի 73 տոկոսը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն իր վրա է վերցնում գլխավոր ռիսկերը։

«Հենց ՀԷՑ-ի վրա է արտահայտվում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012-ից ի վեր անընդհատ վնասներ է կրում։ Արդյունքում ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ 2015-ին բացասական տենդենցը շարունակվում է»,- ասել է Իլնար Միրսիյապովը:

Ցուցադրել ավելի
Back to top button