Միջազգային

Հաքերները կոտրել են թուրքական Patriot- ները

Անհայտ հաքերները կոտրել են Գերմանիայի կողմից ժամանակավորապես Թուրքիային հանձնված Patriot հրթիռային համակարգերը, հայտնում է nplus1.ru- ն՝ վկայակոչելով Behoerden Spiegel ամսագիրը։

Հաքերային հարձակման են ենթարկվել Սիրիայի սահմանին տեղակայված համակարգերը։ Նրանց հաջողվել է Patriot- ներին մի քանի հրամաններ կատարել, սակայն ինչպիսի հրամաններ են եղել, չեն հաղորդում։

Նշվում է, որ հրթիռային այս համակարգերն ունեն երկու խոցելի կետեր, որոնք օգտագործելով հաքերները կարող են կամ ամբողջությամբ վերցնել համակարգերի կառավարման վերհասկողությունը, կամ գողանալ նրանից ողջ տեղեկատվությունը։

Թուրքիան  Patriot համակարգերն օգտագործում է 2012 թվականից, երբ Սիրայում սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Թուրքիայի տարածքում բացի գերմանականից տեղակայված են նաեւ ամերիկյան եւ նիդեռլանդական Patriot- ներ։

Ցուցադրել ավելի
Back to top button