Հասարակություն

Կոնդի իրացման գոտու բնակիչների հետ պայմանագիր կկնքվի օգոստոսի 1- ից

Կոնդի իրացման գոտու բնակիչների հետ պայմանագրերը կսկսեն կնքել օգոստոսի 1- ից, պարզ է դարձել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի եւ Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների այսօրվա հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը և «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կոնդեցիների շենքի շինարարությունն իրականացնող «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ներկայացուցիչը:

Իրականացվող քայլերի վերաբերյալ բնակիչների լիարժեք իրազեկվածությունն ապահովելու համար քաղաքաշինության նախարարն առաջարկել է նման մի քննարկում էլ ունենալ հուլիսի վերջին՝ հանձնարարելով նախարարության պատասխանատուներին  հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին:

Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ: Մարտ ամսին սկսված շենքի շինարարությունն արդեն բավական առաջ է գնացել: Գործընթացը համակարգում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button