ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են Ստերլիգովները հաստատվել Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ռուսաստանից անհայտ պատճառներով հեռացած միլարդատեր Գերման Ստերլիգովը, ինչպես արդեն հայտնել ենք, առայժմ հաստատվել է  Շուշիում:  Ընտանիքը  գաղտնի է պահում իր բնակության հասցեն, բայց լրագրողների հետ շփումից չի հրաժարվում, պարզապես հարցերի այն շրջանակը, որ վերաբերում է նրանց հանկարծակի տեղափոխմանը Արցախ, շրջանցում են: Թե Գերման Ստերլիգովը, թե նրա կինը՝ Ալյոնա Ստերլլիգովան առաջարկում են սպասել երկուշաբթի օրը նշանակված ասուլիսին, երբ պարզ կլինի, թե ինչ են անելու։

Ինչո՞ւ են տեղափոխվել հենց Արցախ, հարցին Ալյոնա Ստեռլիգովան պատասխանում  է, որ  հայ ընկերներ ունեն, նրանց միջոցով Հայաստանի հետ են ծանոթացել, ծրագրում էին գալ ընտանիքով, բայց որ հանագմանքները կփոխվեն և Լեռնային Ղարաբաղ կգան՝ այստեղ հաստատվելու համար, դա որպես հեռանկար չէին դիտարկում:

Հանգամանքներն այդպես դասավորվեցին: Ի՞նչ հանգամանքներ՝ Ստերլիգովան, ինչպեսեւ ամուսինը  չի բացահայտում։ «Որոշումը կայացնողն ամուսինս էր։ :Մենք Բելառուսում էինք: Ամուսինս եկավ, ասաց, որ որոշ հանգամանքների պատճառով պետք է շտապ մեկնել Կովկաս: Այդ հանգամանքներն առայժմ թույլ չեն տալիս, որ վերադառնանք Ռուսաստան: Քանի որ իմ կյանքում այդպես հաճախ էր պատահում (մենք այդպես մի քանի  անգամ  90-ականներին ենք տեղափոխվել), ես ոչինչ չհարցրի: Պետք է, ուրեմն՝ պետք է»։

Ընտանիքի մայրն ասում է, որ իր համար կարևորն այն է, որ ամուսինն ու երեխաները ողջ և առողջ լինեն և չի նեղվում նրանից, որ  նորից նոր տուն ու տեղ պիտի դնեն: Ընդհակառակը՝ շատ ոգևորված են և ոգևորության աղբյուրը, որքան էլ զարմանալի է, Արցախի բնաշխարն ու մարդիկ են։

«Մեծ հաշվով ես չգիտեմ, թե որտեղ կարող էին մենք գնալ, որտեղ մեզ համար այսքան հարմարավետ լիներ, որ դա համընկներ մեր աշխարհայացքի հետ և մեր երեխաններն իրենց անվտանգ զգային»,- ասում է Ալյոնա Ստերլիգովան:

Նրանց հրապուրել և այն, որ Արցախում ամեն ինչ բնական է, թռչունները պատվաստված չեն, մթերքները մաքուր են, կենդանիները առողջ…«Սա այն  է, ինչ մասին Գերմանը խոսում է արդեն մի քանի տարի»,- ասում է Ալյոնա Ստերլիգովան՝ նշելով, որ  մտադիր են Արցախոմ ստեղծել իրենց հանրահայտ Սլոբոդայի կրկնօրինակը։ Այս օրերին շրջում են Արցախում՝ հետագա գործունեության համար տեղ գտնելու նպատակով:

Ընտանիքն արդեն գտել է «աշխարհի հրաշալիքներից մեկը»։ Դա ջրաղացն  է։ «Պայմանավորվել ենք, որ հիմնական տեղ գտնելու դեպքում այն կգնենք և կտանենք մեզ մոտ, որպեսզի կարողանանք մեր աճեցրած ցորենը աղալ և առանց արհեստական խմորիչների հաց թխել»,- ասում է։

Վայրը, որտեղ Սրերլիգովները պատրասվում են հիմնել հայկական Սլոբոդան, պետք է գեղեցիկ բնություն ունենա՝ լավ կլիմա, ջուր, լեռնային գետակ, որը կաշխատացնի ջրաղացը:

Ընտանիքի մայրն արդեն զբաղմունք ունի,առայժմ Շուշիի գորգերի թանգարանի սենյակներից մեկում իր մոդելավորման տունն է բացել: Ասում է, որ իր ապագա մոդելները պետք է հայկական ճաշակին համահունչ լինեն, իրենց շրջապատող գորգերից  ներշնչված որոշել են նաև գորգանախշերը փոխադրել կտորների վրա ու զուտ հայկական հագուստ կարել:

Այնուամենայնիվ՝ Ստերլիգովները չեն թաքցնում, որ չգիտեն թե ինչքան կման Արցախում: «Որոշումները կարող են հանկարծահաս լինել, այնպես, ինչպես գալու որոշումն էր»,- ասում է Ալյոնան՝ շեշտելով, որ  դա չի նշանակում, որ հայկական Սլոբոդան, որը պատրաստվում են հիմնել, կդադարի գործել։ «Փոխհարաբերությունները կմնան Ռուսաստանի և  հայկական  Սլոբոդայի միջև, մոդելավորման ռոսական և հայկական տների միջև»,- ասում է նա:

Ղարաբաղյան բնաշխարհով ու անաղարտ հայկական նիստուկացով հրապուրված՝ Ստերլիգովան կարծում է, որ Արցախում հնարավոր է դեռևս վերականգնել էկոլոգիապես մաքուր տնտեսություն՝ մթերքներով, բնական կտորեղենից հագուստով ,անապակ գետերով: «Այդ դեպքում շատերը կցանական գալ ձեզ մոտ:Եվ դուք ընտրություն կանեք, թույլ տա՞լ նրանց գալ, թե՞ ոչ»։

Ի դեպ՝ անկախ հանգամանքներից, որ Ստերլիգովներին դրդել են գալ Լեռնային Ղարաբաղ, նրանք իրենց ներկայությամբ  մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Ստեփանակերտում և Շուշիում նրանց համախոհներին ավելի հաճախակի կարելի է հանդիպել՝ տղամարդիկ առանձնանում են  երկար միրուքով, կանայք՝ երկարափեշ զգեստներով:

Ալյոնա Ստերլիգովան ասում է, որ արդեն մի քանի հերթափոխով ընկերների և համախոհների են հյուրընկալել, ամուսնու սոցիալական էջի բաժանորդներից շատերն են ցանկություն  հայտնել գալ Արցախ և տեսնել իրենց նոր բնակատեղին:

Ցուցադրել ավելի
Back to top button