Տնտեսական

Ինչո՞ւ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից

annanazaryan

«Մեդիա կենտրոնում» այսօր քննարկվում էր, թե  ինչու՞ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից: Կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության  նախկին պետ  Շահեն Պետրոսյանի համոզմամբ՝ գլխավոր սխալն այն է, որ իշխանությունները չեն ձգտում պաշտպանել սեփական իրավունքները ավիացիոն շուկայում, թռիչքների պարիտետ սահմանել:

Շատ ավիաընկերություններ հրաժարվում են թռիչքներ կատարել Հայաստանից: Ավիաընկերությունների հեռանալը պայմանավորված է   քաղաքական ու տնտեսական պատճառներով, համոզված է կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության  նախկին պետ  Շահեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ «Հայկական ավիաուղիների» սնանկացման պատճառները պարզ են։ Նրա կարծիքով՝ սխալ էր «Հայկական ավիաուղիները»  «Արմավիային» հանձնելը։ Սխալ էր նաև «Air Armenia»- ին վստահելը: «Հայտնվեցին մարդիկ, ովքեր հասնելով իշխանության՝ սկսեցին վաճառել ունեցվածքը: «Արմավիա»- ին  տվեցին, հետո « Air Armenia », «Բաց երկնքի» քաղաքականությունը իրանակացրեցին, որ ոչ ոք խոչընդոտներ չստեղծվի»,- ասում է։

Շուկայի ազատականացմանը պետք էր պատրաստվել և դրա համար ժամանակ էր պետք: Օտարներին տալով՝ հայտնվեցին վատ վիճակում:

Քաղաքագետ   Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական մակարդակում է: «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքը բացասական հետևանքներ ունեցավ: Սահմանված հարկերն ամենաբարձր են Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչը գների բարձր լինելու հետևանք է։

«Տասը 10 հազար դրամ օդի հարկը հանվում է  Գյումրիի օդանավակայանից թռիչքների դեպքում,  մինչդեռ՝ այդ օդի հարկը կարող էին հանել  «Զվարթնոցից», քանի որ թռիչքների 95 տոկոսն իրականացվում է հենց «Զվարթնոցից: Սրանք իրական բարեփոխումներ չեն»,- համոզված է քաղաքագետը:

Կառավարությունը չի նվազեցնում հարկերը, սակայն դա կարող էր բերել ավիատոմսերի գների իջեցման:

Ցուցադրել ավելի
Back to top button