Հասարակություն

Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա. Սերլիգով

Ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովը РЕН ТВհետ իր բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչու է մեկնել Ռուսաստանից:

«Ես կպատմեմ ճշմարտությունը, որը սակայն կարող է դուր չգալ շատերին, բայց, այնուամենայնիվ, դա ավելի լավ է, քան իմ եւ իմ  ընտանիքի վերաբերյալ շրջանառվող ենթադրությունները»: Ռուս գործարարը խոսել է այն զարմանահրաշ վայրի մասին, որտեղ նա որոշել է ապրել:

«Լեռնային Ղարաբաղը հրաշալի ազգաբնակչությամբ գեղեցիկ երկիր է: Երջանիկ են այն հայերը, ովքեր նման հայրենիք, պատմություն ու նման բնություն ունեն: Ես շջել եմ ողջ աշխարհով եւ նման երկիր որեւէ տեղ չեմ տեսել: Նման գեղեցկություն, նման բերրիություն, եւ որ ամենակարեւորն է, ոչ մի տեղ չեմ տեսել նման բարի փոխհարաբերություններ մարդկանց միջեւ, ինչպես այստեղ է: Ագրեասիայի մակարդակը զրոյական է»,- ասել է գործարարը:

Դիմելով ռուսաստանցիներին՝ Ստերլիգովն ասել է.«Եթե հիմա նայում եք ինձ եւ թվում է, թե ինձ լավ են վերաբերվում, որովհետեւ ես հյուր եմ, համեցեք այստեղ եւ կհամոզվեք, որ պարզապես մարդիկ իրար նկատմամբ այսպես են վերաբերվում: Ես երջանիկ եմ, որ Արցախ եմ բերել իմ երեխաներին, որովհետեւ ես նրանց պատմել էի, թե ինչպես պետք է մարդիկ վեաբերվեն միմյանց: Իսկ ժամանակակից Ռուսաստանում նման հարաբերություններ, ցավոք, չկան: Այստեղ իմ երեխաները տեսնում են դա, եւ սա լավ դաս է նրանց համար»:

 

Զրույցի վերջում գործարարը խոսել է նաեւ Արցախի յուրահատկության մասին՝ կոչ անելով բոլորին գալ Արցախ: «Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ հայ ժողովուրդը կաողացել է պահպանել մարդկային ճիշտ փոխհարաբերությունները»:

Ցուցադրել ավելի
Back to top button