Տնտեսական

Գնանկում՝ առաջին կիսամյակում, գնաճ՝ վերջին մեկ տարում

hasmikdilanyan
5,5 տոկոս գնաճ Հայաստանում՝ մեկ տարվա ընթացքում: Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության ու միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր հերթական թվային տվյալներն է ներկայացրել այս անգամ՝ ամփոփելով  2015թ առաջին կիսամյակի գնաճային միտումները: Հատկանշական է, որ, եթե մեր երկրում հայ վիճակագիրները այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում  2014թ դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում  1,4 տոկոս գնաճ են արձանագրել, ապա Հայաստանի ռազմավարական գործընկեր ու ԵՏՄ անդամ Ռուսաստանում  նույն  ժամանակահատվածում վիճակագիրները  8,3 տոկոս գնաճ են արձանագրել: ԵՏՄ անդամ Բելառուսում  նույն ժամանակահատվածում  6,5 տոկոս է գրանցվել: Գնաճի ամենացածր մակարդակը գրանցվել է Ղըրղզստանում՝ 1,2 տոկոս գնաճ: Ի տարբերություն ԵՏՄ անդամ երկրների, ԵՄ անդամ 27  երկրներում հինգ ամսվա  կտրվածքով  գնաճը բավականին ցածր է եղել  0,6 տոկոս:

 

 

470 անուն ապրանք ու ծառայություն, Հայաստանի 11 բնակավայր ու  ամսվա մեջ երեք անգամ դիտարկում: ԱՎԾ հերթական կիսամյակն է ամփոփել:  Եթե տարեկսզբին  գրանցված  պատկերը լավատեսական չէր, ապա  հունվարին հաջորդած ամսիների մռայլ կանխատեսումներին փոխարինելու են եկել լավատեսական միտումները: Հունվարյան 2,5 տոկոս գնաճին հաջորդել են գնանկումները: Հաջողությունն ակնհայտ է հատկապես հունիսին՝  1,4 տոկոս գնանկում:  Վերջին մեկ ամսվա  ընթացքում  պարենային ապրանքների գները նվազել են երեք տոկոսով, ոչ պարենային արանքներինը՝ 0,6 տոկոսով, գների աճ է արձանագրվել միայն  ծառայությունների ոլորտում՝ 0,1 տոկոս:

Ամենաբարձր գնանկումը սպառողական զամբյուղում  մեծ տեղ զբաղեցնող   բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքային խմբում է՝ 30,9 տոկոս, սպառողական զամբյուղում ոչ պակաս կարևոր  դեր  ունեցող   միրգ ապրանքային խմբում, սակայն, 13,3 տոկոս գնաճ է գրանցվել:  Հատկանշական է, որ բանջարեղեն ու կյարտոֆիլ ապրանքային խմբում  շուրջ երեք անգամ նվազել է լոլիկի գինը, 2,5 անգամ՝ կանաչ պղպեղինը:   Հայ վիճակագիրները նկատել են նաև, որ էականորեն  իջել են  ձվի. կաթնամթերքի, ձկնամթերքի գները:

Ցավոք, նույնքան լավատեսական չեն  Ազգային վիճակագրական ծառայության   վերջին մեկ տարվա թվային  տվյալները: Ծառայության գների վիճակագրության ու միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյան. «2015թ հունիսին 2014թ հունիսի նկատմամբ ՀՀ-ում սպառողական գները աճել են 5,5 տոկոսով: Այդ թվում պարենային ապրանքների գները նույնն է ՝ 5,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը ՝7 տոկոսով, ծառայություններինը՝ 4,1 տոկոսով»:

Հատկանշական է, որ, եթե մեր երկրում հայ վիճակագիրները այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում  2014թ դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում  1,4 տոկոս գնաճ են արձանագրել, ապա Հայաստանի ռազմավարական գործընկեր ու ԵՏՄ անդամ Ռուսաստանում  նույն  ժամանակահատվածի համար  վիճակագիրները  8,3 տոկոս գնաճ են արձանագրել: ԵՏՄ անդամ  Բելառուսում  նույն ժամանակահտավծում  6,5 տոկոս է գրանցվել: Գնաճի ամենացածր մակարդակը գրանցվել է Ղըրղզստանում՝ 1,2 տոկոս գնաճ: Ի տարբերություն ԵՏՄ անդամ երկրների, ԵՄ անդամ 27  երկրներում հինգ ամսվա  կտրվածքով  գնաճը բավականին ցածր է եղել  0,6 տոկոս:

Գնաճային ռիսիկերը մեր երկրում չեզոքացված չեն:  Բանջարեղենի շուկայում գրանցված գների անկումն օրինակ  պայմանավորված է  գյուղատնտեսական բարենպաստ տարվանով

«Օրինակ ծիրանը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շուրջ երկու անգամ ավելի ցածր գին ունի»:

Տեղական արտադրության ապրանքների  որոշակի գնանկմանը զուգահեռ ներկրված ապրանքների գների  բարձրացում է նկատվում:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նույնպես գնաճային նոր ռիկսերէ   իր հետ բերելու: Եվ վերջում,  հիշեցում, հայկական  իրականության  մեջ տարիներ շարունակ  արձանագրված  մի երևույթի մասին նույնպես ՝ հայկական շուկան շատ արագ է արձագանքում միջազգային շուկայում տեղի ունեցող գների բարձրացմանը, հակառակը՝  գրեթե չի արձագանքում, երբ նույն՝ համաշխարհային շուկայում գների նվազում է  տեղի ունենում:

Ցուցադրել ավելի
Back to top button