Հասարակություն

Բաղրամյանի ցույցի շնորհիվ Հայաստանը պահանջներ ներկայացրեց ՌԴ-ին.Տիգրան Քոչարյան

arminegevorgyan
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի շնորհիվ Հայաստանը կարողացավ այլ պահանաջներ ներկայացնել ռազմավարական գործընկեր Ռուսատանին: Ռուսաստան էլ, վախենալով կորցնել Հայաստանին, որոշակի քայլերով ընդառաջ գնաց: Վերլուծելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տեղեկատվական անվտնագության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

 

 

Երբ քաղաքացիական գործընթացը վերածվում է քաղաքական, նման շարժումները ինքնստինքյան  անկում են ապրում ՝գնալով դեպի մարում: Բաղրամյան փողոցում 10 օրից ավելի  տեղի ունեցած բողողքի ակցիաների  վերլուծոթյունն է լրագրողներին ներկայացնում տեղեկատվական անվտնագություն փորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ բանախոսի՝ այս ցույցի  առանձանահատկությունն այն էր, որ որևէ վատ մեկնաբանություններ չեն հնչել սոցիալական ցանցերում:

Իսկ արտաքին քաղաքական առումով  պրոցեսն ավելի բարդ  է եղել, քանի որ ռուսական ԶԼՄ-ները առաջին իսկ օրվանից փորձեցին այնպես լուսաբանել, որ այստեղ Մայդան է սկսվել, բայց փորձագետների ու հայ լրագրողների շնորհիվ նրանց ստիպեցին իրադարաձությունները լուսաբանել այնպես ինչպես կա:

Տիգրան Քոչարյանը նկատում է, որ երբ ակցիան տեղախվեց երկրոդ փուլ շատ քաղաքական գործիչներ փորձեցին դիվիդենտներ շահել ու փորձեցին շարժումը իրենցով անել, որը չստացվեց: Այս ամբողջ պրոցեսում իշխանություններն էլ ունեցան ձեռքբերումներ, մասնավորապես  Հայաստանը կարողացավ այլ պահանջներ ներկայացնել ռազմավարական գործընկերոջը:

Ցուցադրել ավելի
Back to top button