Հասարակություն

Ստալինյան բռնապետության տարիների վերաբերյալ նորանոր փաստեր են երևան գալիս

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Ստալինյան բռնապետության տարիների վերաբերյալ նորանոր փաստեր են երևան գալիս:  Փաստում են ուսումնասիրությունները որ արդեն մի քանի տարի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի նախաձեռնությամբ իրականցվում է Հայաստանում ու նախկին խորհրդային այլ երկրներում: Վերջերս ազգագրագետն այդ առիթով Թբիլիսիիում էր և «Ռադիոլուրին» ներկայցարել է  հուշագրավ մանրամասներ:

 

Ստալինյան բռնապետության տարիների մասին մենք շատ  քիչ հետազոտություններ ունենք:  Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս տարի ավարտին կհասցնի «Քաղաքական բռնությունները Հայաստանում» վերնագրով առաջին գիրքը, որը հիմնականում կվերաբերի 30-ականների իրադարձություններին: Սակայն, թե երբ  ամբողջովին ուսումնասիրված կլինի մեր  ոչ վաղ անցյալի պատմության  այդ էջը, դժվարանում է ասել. նյութը շատ է.

«Մեր հետազոտությունների ընթացքում բազմաթիվ այլ հարցեր առաջացան. մենք  նոր իմացանք և ամոթով եմ սա ասում, որ թե պատերազմից առաջ, թե պատերազմի տարիներին բազմաթիվ մարդիկ  աքսորվել են   հայ լինելու մեղադրանքով»:

Խառատյանի փոխանցմամաբ,  Թուրքիայի հետ Հայաստանի սահմանագիծ տարածքներից նույպես բազամթիվ հայեր են  տեղափոխվում ու  աքսորվում.

«Ըստ Հայաստանի կենտկոմի քարտուղարներից մեկի հիշողության՝ իբրև թե եկել են Մոսկվայից և ասել, որ սկսվող սառը պատերազմի պայմաններում մենք պիտի Հայաստանի անվստահելի էլեմենտներին տեղափոխենք Ռուսաստան: Իսկ Հայաստանի իշխանություններում չի գտնվել մի մարդ (կենտկոմ, ժողկոմխոր և այլն ), որ հարցնի, թե ինչ է նշանակում անվտահելի էլեմենտ և ովքեր են Հայաստանում անվստահելի էլեմենտները»:

1949 թ. զանգվածային աքսորի  մասին  հրամանով, որ  տարածվել է նաև Վրաստանի, Ադրբեջանի և Կրասնոդարի երկրամասի վրա,  բռնաքսորի են ենթարկվել,  նախկին դաշնակցականներ, նախկին թուրքահպատակներ,  նախկին հունահպատակներ. որոնք մեծ հաշվով ցեղասպանությունից փրկված հայեր էին:

Ասում է զրուցակիցս. «Վրաստանում բռնաքսորի ենթարկվածների գործերն ուսումնասիրելիս  հիմնականում հանդիպում  եմ նախկին թուրքահպատակների. այսինքն ցեղասպանությունից փրկված ու Թիֆլիսում, Քութաիսիում Թելավիում հաստատված մարդկանց, որոնց  1949թ աքսորեցին»:

Իսկ  այդ աքսորվածներին անվանում էին թուրքեր. «Օրինակ կարդում ենք օհանյաններ, ալեքսանյաններ, վարդանյաններ և դիմացը` թուրքեր…ԽՍՀՄ-ում  աքսորված մարդկանց ցուցակներում  «թուրքերի» թիվը համապատասխանում է մոտավորապես առայժմ մեզ հայտնի ցուցակներում աքսորված հայերի թվին»:

Խառատյանի փոխանցմամբ, Թիֆլիսում Բերիայի կողմից Խանջյանի սպանությունից հետո սկսված բուռն ռեպրեսիաները Հայաստանի դեպքում  ունեցել են շատ մասնավոր բնույթ:  Ընդհանրապես ԿԿԲ-ում գտնված նյութերի համաձայն,  գրեթե բոլոր դատապարտվածների մեղադրանքներում կա   «նացիոնալիստ» բառը.

ձայն  «օրինակ  այս մարդը դաշնակցական նացիոնալիստ է, մյուսը` վնասարար նացիոնալիստ… և ինքը Խանջյանը եվս մեղադրվել է նացիոնալիստ լինելու մեջ: Այդ տարիներին  մոտ հազար մարդ ձերբակալվել է, քանի որ չի հավատացել, որ Խանջյանը ինքնասպան է եղել: Այդ մարդկանց նունյպես մեղադրանք է ներակայցվել որպես նացիոնալիստ»:

Իսկ որն էր այդ տարիներին նացիոնալիզմի  բոլշևիկյան ընկալումը. «Այս պահին մեր ուսումնասիրությունները ցույց են  տալիս, որ նացիոնալիստ տերմինը  փաստացի  նշնակում է  մարդ, որը հիշում է Արևմտյան Հայաստանը, (եթե արևմտահայ է): Իսկ եթե նրանք արևելահայեր էին, ապա 90  տոկոսով այն մարդիկ էին, ովքեր պայքարել էին կամ Սարդարապատի ճակատամարտում, կամ մուսաֆաթական թուրքերի, կամ քեմալական զորքերի դեմ.  այսինքն փաստացի դուրս էր գալիս,  որ թուրքական վտանգի գիտակցումը հայկական ռեպրեսիվ հռետորաբանության մեջ նացիոնալիստ էր կոչվում»:

Խանջյանի սպանությունից  հետո Բերիայի հրատարակած հոդվածը  բացատրում է , թե որն է  նացիոնալիզմը հայերի համար. «Հոդվածում նա գրել էր. ինչպես հիմա մենք գիտենք  Խանջյանը նամակագրություն է ունեցել Փարիզի հայ նացիոնալիստ, ռամկավար  Ազատ Արշակ Չոպանյանի հետ,  ով ըստ երևույթին Խանջյանին հուշում էր, որ սահմանների փոփոխման, Կարսի պայմանգրի վերանայման հարցեր առաջ քաշի: Այսինքն հայ նացիոնիլստն այն մարդն էր, ում մտքով կարող էր անցնել Արևմտյան Հայաստանը: Եվ  օրինակ Սողոմոն   Տարոնցին մեղադրում էին, նշելով, որ նույնիսկ նացիոնալիզմը նրա կենցաղ է հասել. իր որդուն Սասունիկ է կոչել ( Ս.Տարոնցը ծագումով Տարոնից էր, Սասունից էր)» :

 

Ցուցադրել ավելի
Back to top button