Հասարակություն

ՀՀ 2600 քաղաքացու նկատմամբ ՌԴ մուտքի արգելքը վերացվել է

hasmikdilanyan

Ռուսական «սև ցուցակում» հայտնված Հայաստանի 2600 քաղաքացիների մասով վերացվել է ՌԴ մուտքի արգելքը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է  տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն գործակալության  պետ Գագիկ Եգանյանը:

Բանակցությունները ռուս գործընկերների հետ հաջողություն են գրանցել ու դրական արդյունք արձանագրել, ասել է Եգանյանը: Նա նաև տեղեկացրել է, որ գործակալություն է  դիմել 9500 մարդ։ «Ամեն մեկի առանձին բացատրվել է, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է լրացվեն: Մեծ մասը տեղյակ էլ չէ, թե ինչպիսի խախտում է կատարել։ Մենք փորձում ենք խախտման պատժաչափը մեղմացնել և օգնել մեր քաղաքացիներին՝ աշխատելով ՌԴ իշխանությունների հետ»,- ասում է Գագիկ Եգանայնը։

Մեկ տարվա ընթացում  9500 դիմում արդեն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն: Օրական գորրծակալությանն է դիմել մինչև 60 անձ։ Գագիկ Եգանյանը նշել է, որ երբ այս գործընթացն սկսվեք է,   Ռուսաստանից արգելքի վերացման մասին ստացվող պատասխաններից 22-23 տոկոսն էին դրական՝ 4-ից կամ 5-ից մեկը: Այսօր այդ թիվը հասել է 63 տոկոսի, այսինքն՝ 3 դիմումից 2-ին արդեն դրական են պատասխանում:

Ցուցադրել ավելի
Back to top button